Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երգիծանիչ գործը Հոբենալի,
Եվ Բերանմեի օգելից երգեր,
175 Եվ պատմությունը լրջամիտ Բեռքլի,
Եվ Շեքսպիրի ողբերգություններ։

Մի քանի համար «Մեղվիք» Պոլիսի,
Մի քանի երգեր մեզ ծանոթ Կոմսի,
Եվ այս բոլորը ամուր կապկապած,
180 Անմեղ Լրագրի թերթերով փաթթած.

Գնում է Լևոնի Խոտորնակ որպես
Յուր սլացման մեջ ծիծառը գարնան.
Թռչում է Լևոն հեռու ասպարեզ,
Դյութիչ արևելք՝ ճնշված Հայաստան։

185 Արձակ ձգում է յուրյան ճանապարհ
Օդում սավառնող արծվի թռիչքով,
Նա հատանում է դաշտեր ծաղկավառ,
Հայրենի երկիր ուղիղ դիմելով:

Եվ ահա քաղաք... և այն հայ քաղաք.
190 Այստեղ խռոված ժողովրդականը,
Պախարակում են վարքը անառակ
Ամբարիշտ հովվի անբարոյական...

Խավար բռնավոր և ծնունդ դահճի,
Դահիճ արարքով և դահիճ հոգով,
195 Հովվում է հոտը մեր Լուսավորչի
Անուղղա բարքով, թյուր քարոզներով:

Մեծ արվեստ ունի հրապուրանքի,
Եվ խորամանկ է այդ չարի հոգին.
Որպես անդունդը օվկիանոսի,
200 Գիտե բանտարկել յուր ահեղ գաղտնին։