Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԳ ՄԵՌՆՈՂ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ


Ազնի՜վ ընկեր, մեռանում եմ,
       Բայց հանգիստ եմ ես հոգով.
Իմ թշնամիքս ես օրհնում եմ,
       Օրհնո՛ւմ եմ քեզ աստուծով։

5 Հեռանում եմ, անգի՛ն ընկեր,
       Չգնահատած ոչ ոքից.
Բայց հավաստյավ անձնանըվեր
       Ազգիս մշակ կհաշվիմ։

Ազնի՛վ ընկեր, չըմոռանաս.
       10 Անդավաճան, ջերմ սիրով
Ես սիրել եմ իմ հայրենիք,
       Գնա՛ և դու նույն շավղով։

Խեղճությունը Հայոց ազգի
       Կարեկցաբար մտածի՛ր.
15 Ոսկե գրքույկն Եղիշեի
       Քաջ առաջնորդ քեզ ընտրի՛ր։

Այնտեղ սուրբ կրոն, ազգ միաբան
       Ազատ կամքով ու խիղճով.
Այնտեղ Վարդան, անմա՛հ Վարդան,
       20 Յուր խնկելի Քաջերով։

Հայրենի՛ք՝ սեղան սրբության,
       Ես Աստուծո առաջև