Մեր քաջ Հայոց զորությունն,
Վեր կացե՛ք, ասաց Արամ.
Հառաջյավ բացեք նշան,
Գնանք, հայ լեզուն տարածենք։
Վարդան, մեր քաջ զորավար,
Թուրը ձեռին ոսկեվառ,
Կանչում է յուր քաջերին.
Ջարդել գլուխ Հազկերտին։ 5
Հայոց զորքերն գունդագունդ,
Մեծաբարբառ, գոռով թունդ,
Հավաքվում են Արտաշատ,
Մայրաքաղաք մարդաշատ։
Հայոց զորքերն անհամար, 10
Դրոշակներով պայծառ,
Ամեն կողմից շտապած՝
Վազվզում են կատաղած։
Ղևոնդյանց խումբը անմահ,
Անվախ, անդող և անահ, 10
Խաշը բռնած Քրիստոսյան՝
Բորբոքում են զորքն Հայկյան։
Կանայք համեստ, աննման,
Վառված սիրով աստվածյան,
Դուրս են թռչում տըներից՝ 20
Վազել դաշտը ծաղկալից։