Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի՜ սպանիչ ցանում եք վիշտեր,
Սրտիս մեջ անփորձ և դեռածաղիկ,
Քանի՜ տրտմություն, քանի՜ դառն վերքեր՛
20 Ազդում եք նորան անբույժ, թափանցիկ։

Թափեցե՛ք, ուրեմն, բռնավոր աչեր,
Ձեր ողջ թունավոր նետերն իմ վերա.
Քո՛ղ այրեն, ուտեն իմ կյանքիս թելեր,
Երջանիկ վայրկյան իմ համար չկա։

25 Քայց կըմոռանա՞մ, կույս դու նազելի,
Այն խաղաղ, պայծառ ժամեր սիրայի,
Երբ մեք ձեռն ի ձեռն, լուսնակ գիշերով
Զրուցում էինք անույշ երգերով։

Երբ ուսիս վերա գլուխդ խոնարհած,
30 Իբրև մի քնքուշ, սրտակից ընկեր,
Համբուրում էինք միմյանց ցնորված՝
Խոստանալով սեր և ոսկի հույսեր։

Դեռ չէ թառամել քո վարդն ինձ տված,
Ի նշան անմեղ գրկախառնության,
35 Ինձ դու մոռացար, անգութ, անաստված
Այո՛, մոռացար և պարտք սրբության։

1860, նոյեմբերի 10-ին