Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Շնորհավոր Նոր Տարի,
       Նոր կյանքի շրջան.
Հանդում ցորեն ու գարի,
       Բաղչում էլ շա՜տ բաթլիջան։

Շնորհավոր Նոր Տարին,
       Բարօրություն խեղճ ազգիս.
Զենքով օգնիր թշվառին,
       Ատենահաս սո՛ւրբ Սարգիս։

Շնորհավոր նոր Տարի.
       Ազնիվ գործով միանանք,
Չմնանք, որ խավարի,
       Որ խավարում չքանանք։

Շնորհավոր Նոր Տարի,
       Ազատության արձագանք,
Թո՛ղ եսապաշտ սրի
       Հոսեն <1 անընթ.> հայհոյանք

<1902, մայիս 20>