Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

тов)/1865/ (Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի տպարան (Ա. Մամոնտով) 1865)։ Այս տիտղոսաթերթի հաջորդ էջում տպված էր «Одобрено цензурою. Москва, 3 декабря 1864 г.» (Արժանացել է գրաքննչության հավանությանը։ Մոսկվա, 3 դեկտեմբերի 1864 թ.»)։ Գիրքը 254 էջ է։ Վերջում (էջ 251—253) տրված են Բովանդակությունը՝ «Ոտանավորների ցանկը» և վրիպակները («Տպագրության գլխավոր սխալները») (էջ 254)։

Ղազարոս Ազայանը, որ 1354 թ, եղել է Մոսկվայում և որպես գրաշար աշխատել Լազարյան ճեմարանի տպարանում, իր «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» վերնագրով հուշերում վկայում է, «Այդ տարին (1864 թ.— Տ. Կ.) ես շարեցի Շահազիզի «Լևոնի վիշտը» և միայն այդ մարդուն ես սիրեցի Մոսկվայի հայերից» (տե՛ս Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հ. 4, Երևան, 1869, էջ 382)։

Ղ. Աղայանի այս վկայությանը տարակուսանք է առաջացրել Եր. Շահազիզի մոտ։ «Արդ, — գրել է բանասերը, — նա ե՞րբ է շարել «Լևոնի վիշտը»։ Անկասկած, ոչ առաջ, քան գրքի գրաքննվելը և թույլ տրվելը տպագրության համար, իսկ այդ, ինչպես նշանակված է գրքի վրա, կատարվել է 1884 թվի դեկտեմբերի 3-ին, Մոսկվայում—«Одобрено цензурою, Москва, 3 декабря 1864 г.»: Նա, ուրեմն, կարող էր միտքն շարած լիներ գիրքը դեկտեմբերի 3-ից հետո։ Մենք չդիտենք, թե արդյոք Աղայանն իր տրամադրության տակ ունենալով միայն 26—25 օր, կարո՞ղ էր միևնույն ժամանակ և ամբողջ «Լևոնի վիշտը» շարած լինել, և՛ տարվա վերջերում Պետերբուրգում գտնված լինել:

Եվ հետո, մենք գիտենք, որ Ստ. Նազարյանցը «Լևոնի վշտի» առաջին քննադատն է հանդիսացել «Հյուսիսափայլի» վերջին ամսատետրակում... Նազարյանցի հիշյալ քննադատությունը կամ, ինչպես ինքը կոչել է, «Մատենագրական ծանուցումը» սկսվում է հետևյալ խոսքերով. «Այս օրերումս Մոսկվայում տպագրությամբ լույս աշխարհ տեսավ մի հավաքածո բանաստեղծական գրվածքների, մակագրությամբ «Լևոնի վիշտը», ժամանակակից վեպք չորս գլուխ բաժանված և զանազան բանաստեղծություններ, գործ Սմբատ Շահազիզի»։

Արդ, ինչպե՞ս պետք է հասկանալ և բացատրել հակասությունները. Աղայանի հիշողություններից երևում է, որ «Լևոնի վիշտը» շարվել է 1864թվի դեկտեմբերին, և ինքն Աղայանն է եղել շարողը, գրքի տպագրության թվականից էլ երևում է, որ տպագրությանը կատարված է 1865 թվին, իսկ նազարյանցը քնեադատել է գրվածքը 1864 թվին, իբրև մի նոր լույս աշխարհ տեսած հրատարակություն, և իր այդ քննադատությունը տպագրել է «Հյուսիսափայլի» 1864 թվի վերջին ամսատետրակում, այսինքն քննադատել է մի դիրք, որ տակավին լույս աշխարհ էլ տեսած չի եղել։ Այս մի թյուրիմացություն է, որ կարոտ է բացատրության։ Մեզ համար այդ անհասկանալի է» (տե՛ս Սմբատ Շահազիզ, Եր¬