Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանի Ռուբինյաննեթի թագավորության մասին է, որ մոտ երեք դար գոյատևելուց հետո ձեռքխց ձեռք է անցնում, մինչև որ 1487 թ. նվաճվում է օսմանյան թուրքերի կողքից։ Իսկ 1864 թ., պոեմի ստեղծման շրջանում, Կիլիկյան Հայաստանը դառնում է օսմանյան տիրապետության նահանգներից մեկը։

282 Իսանակ, Մեսրոպ, Մեծ Ներսես, Ղազար...—Իսահակ կամ Սահակ Պարթև (348—439)—Հայոց կաթողիկոս և հայ դպրության սկզբնավորողներիր, գրող-թարգմանիչ։ Մեսրոպ– կամ Մեսրոպ Մաշտոց (մոտ 362— 440)։ Մեծ Ներսես — Ներսես Ա Պարթև (մոտ 329—373)—Հայոց կաթողիկոս՝ 353֊ից։ Պայքարել է պարսկական ազդեցության ընդլայնման դեմ, ոչնչացրել է զրադաշտական ատրուշանները և մոգական դպրոցները, ձեռնամուխ է եղել Հայաստանում քրիստոնեական կրոնի ամրապնդման գործին։ Բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ և այլն։ Ղազար — նկատի ունի Ղազար Փարպեցուն։

283 ...Եվ ազատախոհ Ներսես Լամբրոնյան...—Ներսես Լամբրոնացի (1153—1198)- Հայ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական դործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Կիլիկյան Հայաստանում։ Իր մտավոր և ճարտասանական կարողությամբ վաստակել է հմուտ հրապարակախոսի համբավ. հայ և օտարազգի հեղինակները նրան համեմատել են Դեմոսթենեսի, Կիկերոնի և այլոց հետ։

ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՏՈԻՆՆԵՐ

Իտալուհիք և իտալացիք

(էջ 176)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը....» ժողովածուում (էջ 135), ապա՝ Մ. Միանսարյանի «Քնար հայկականում» (1868, էջ 395), Ս. Շահազիզի «Հիշողություններ Վարդանանց տոնի առիթով» գրքում (Մ., 1901, էջ 60) և այնուհետև՝ համարյա բոլոր ժողովածուներում։

Ս. Շահազիզն այս բանաստեղծությունը գրել է Իտալիայի միության համար մղված հերոսական պայքարի ազդեցության տակ, պայքար, որի հիմնական բովանդակությունը երկիրը ավստրիական լծից և բարձրապետական վարչակարգից ազատագրելն էր։ Իտալիայի միավորման գործում մեծ դեր է խաղացել ազգային հերոս Ջ. Գարիբալդին։ 1860-ի հուլիսին ազատագրվում է Սիցիլիան, իսկ սեպտեմբերին արդեն Գարիբալդիի հեղափոխական բանակս մտնում է Նեապոլ։ Այս իրադարձությունները, որ ոգեշնչել էին Մ. Նալբանդյանին գրելու «Իտալացի աղջկա երգ» բանաստեղծությունը, ոգեշնչման աղբյուր են դարձել նաև Ս. Շահազիզի համար։