Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ների։ Նրանք գժտություններ, կռիվներ են սերմանել Հայ բնակչության տարբեր խմբերի միջև։

21 Լոյոլլի սարուկ... — Խոսքն Իգնատիոս Լոյոլայի մասին է (տե՛ս «Լևոնի վիշտը» պոեմի II գլխի 215-րդ տողի ծանոթագրությունը)։

22 ...Պիտի նախատե քո Լուսավորիչ...—Գրիգոր Ա Լուսավորիչ, Գրիգոր Պարթև (մոտ. 239—326)—Հայ եկեղեցական, քաղաքական Հայոց եպիսկոպոսապետ՝ 302-ից։

35 ...Սրով մաշեցան և սասանեցան...–Զեյթունցիները դարեր շարունակ զենքի ուժով պաշտպանել են իրենց անկախությունը, որովհետև թուրքական կառավարիչները միշտ ջանացել են ասպատակել, իրենց ենթարկել նրանց։ Նման փորձեր կատարվել են 1780, 1808, 1819, 1829-1835-ին, բայց դրանք միշտ էլ ավարտվել են լեռնականների հաղթանակով։ Թուրքիան չի հաշտվել Զեյթունի կիսանկախ վիճակի հետ և 1860–ական թվականներին ձեռնարկել է՝ վերացնելու գավառի անկախությունը հիմնահատակ կործանելու Զեյթունը։ 1862-ին բռնկվել է Զեյթունի ապըստամբությունը թուրքերի դեմ, որն ավարտվել է հաղթանակով:

53 ...Մի Ավարայրի նահատակ Վարդան....–Նկատի ունի Ավարայրի ճակատամարտում (450—451 թթ) նահատակված Վարդան Մամիկոնյանին։

56 ...Կամ թե մի Վահան... — Խոսքը Վահան Մամիկոնյանի մասին է (ծն. 440-ական թթ.—մահ. թ. անհտ). Հայոց սպարապետ, մարզպան (մոտ 487-505)։ Հայտնի են Պարսից տիրապետության դեմ 481 — 484 թթ. տեղի ունեցած Վահանանց պատերազմները։ 63 ...Եվ արենարբու Ազիզն անօրեն... — 1862 թ. ապստամբության առիթը հայերի և թուրքերի միջև ծագած հողային վեճերն էին։ Հուլիսի սկզբին Մարաշի կառավարիչ Ազիզ փաշան, ավելի քան 10 հազար կանոնավոր զորքերի և բազմաթիվ բաշիբոզուկների գլուխ անցած, արշավում է Զեյթունի վրա և հուլիսի 28-ին պաշարում Զեյթունը։ Հաշվի առնելով թշնամու մեծաքանակ ուժերը՝ զեյթունցիները ուզում են վճարել Ազիզ փաշայի պահանջած հարկերը՝ իրենց անկախությունը պահպանելու. պայմանով։ Ապարդյուն բանակցություններից հետո միայն նրանք ստիպված դիմում են ինքնապաշտպանության։ Օգոստոսի 2-ին թուրքական 40 հազարանոց բանակը մի քանի ուղղությամբ գրոհում է Զեյթունի վրա։ Զեյթունցիների յոթհազարանոց աշխարհազորը ոչ միայն ետ է մղում թշնամու բազմաթիվ գրոհները, այլև հարձակման անցնելով պարտության է. մատնում Ազիզ փաշայի բանակը և դուրս շպրտում գավառի սահմաններից։