Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ես տխուր եմ...»

(Էջ 271)

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1864 թ. 10-րդ ամսատետրակում (էջ 608), ապա՝ «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 224) և խորհրդալին տարիների Ժողովածուներում։ «Հյուսիսափայլում» բանաստեղծությունն ունի նաև գրության ամսաթիվ) «հուլիսի 15», որ հետագայում հապավել է։

15 Այնտեղ միայն սև Աքերոն...—Ըստ հունական դիցաբանության՝ ստորգետնյա թագավորության գետերից է, խորհրդանիշը մահվան ու մոռացության։

Երազ

(էջ 272)

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1864 թ. 6-րդ ամսատետրակում (էջ 369), ապա՝ «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 225), զանազան դասագրքերում ու երգարաններում և խորհրդային տարիների ժողովածուներում։

«Հյուսիսափայլում» գրության օրը նշված է՝ «հունվարի 2» և բանաստեղծության տները համարակալված են (1—4)։

Գիշեր

(էջ 279)

Առաջին անգամ տպագրվել է «Հյոաիսափայլի» 1861 թ. 4-րդ ամսատետրակում (էջ 343), ապա՝ «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 226), զանազան երգարաններում ու դասագրքերում և խորհրդային տարիների Ժողովածուներում։

«Լևոնի վիշտը...» ժողովածուի մեջ մտել է առանց գրության թվականի, մինչդեռ «Հյուսիսափայլում» նշված է նույնիսկ գրելու օրը՝ «1861, փետրվարի 15-ին»։

Օրիորդի արտասուքը

(էջ 274)

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1861 թ. 4-րդ ամսատետրակում (էջ 342)՝ «Աղջկա երգը» խորագրով։ Ամսագրում այն տպագրվել է որպես ռոմանս՝ գրված «Ты звезд-ль? моя ненаглядная» ռուսական ժողովրդական երգի եղանակով։ Սակայն հետագայում «Լևոնի վիշտը...» ժողովածուում այն մտել է «Օրիորդի արաասաքը» խորագրով (էջ 227) և առանց երգի եղանակի հիշատակության։ Փոփոխված է նա-