Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թ.: Ամբողջությամբ, առաջին անգամ, նախ ընթերցվել է հեղինակի թաղման որը, աճյունը հողին հանձնելիս, իսկ հետո տպագրվել է՝ 1908 № 9: Մեր օրերում՝ Սմբատ Շահազիզ, Ընտիր բանաստեղծություններ, Երևան 1941, էջ 87 և այլ ժողովածուներում:

«Զոհերը» ստեղծագործական երկարատև դադարից հետո գրված այն մի քանի բանաստեղծություններից է, որոնք մտել են 1893թ. տպագրված «Հոբելյանի տարեդարձ» գրքում: Այդ մասին բանաստեղծն իր եղբորորդուն՝ Եր. Շահազիզին, 1893 թ. հունիսի 12-ի նամակով գրել է. «Իմ նոր քնարի մասին ավելորդ է խոսել, որովհետև դա մի ժամանակավոր բակում Էր, որ հարատև չէ կարող լինել...», Եր. Շահազիզը վկայում է, որ բանաստեղծը «հատկապես սիրել ու գնահատել է» այդ ոտանավորը, գրելով. «Իմ մեծ ոատնավորը՝ «Զոհեր», այս վերջին օրերը արգելեց ցենզուրան, և այդպես զրկեց իմ Գրքույկը յուր զարդից»: Այնուհետև, Եր. Շահազիզը շարունակում է. «Բանաստեղծի այս խոսքերը կարոտ են լրացման, որովհետև մենք համեմատելով այդ ոտանավորը «Հոբելյանի տարեդարձի» մեջ տպագրված նույն խորագրով, 24 տողից բաղկացած ոտանավորի հետ, տեսնում ենք, որ դա մի առանձին ոտանավոր չէ, այլ մեծ ոտանավորի առաջին մասը, այսինքն՝ նրա առաջին 24 տողը, ասել է թե մեծ ոտանավորն ամբողջովին չի արգելված եղել, այլ միայն իր մի խոշոր մասով» (տը՛ս Եր. Շահազիզի, Սմբատ Շահազիզի կենսագրությունը, 1944, էջ 93—94):

«Շահազիզյանը, ինչպես հայտնի Է, կտակել էր իրեն թաղել լուռ ու մունջ, առանց շուքի, առանց դամբանականների և պսակների, և հաճարարել էր իր բարեկամ, բանաստեղծ Ալ. Ծատուրյանին հսկել, որ իր այդ վերջին ցանկությանը կատարված լինի։ Բայց թաղման հանձնաժողովը չկատարեց հանգուցյալի կամքը և նրան թաղեց վայելուչ շքով պսակներով և դամբանականներով, պատճառաբանելով, որ չի կարելի արգելք հանդիսանալ ժողովրդին մատուցանելու արժանավոր մարդուն իր հարգանքը: Վերջին խոսքը եկեղեցում եղել է Ծատուրյանը որ մի համառոտ ներածությամբ հանգուցյալի կտակը բացատրելուց հետո հրաժարվել է խոսելուց և թույլտվություն է խնդրել միայն մի վերջին անգամ խոսեցնելու իրեն հանգուցյալին՝ նրա մինչև այդ անհայտ ոտանավորի ընթերցումով, հետո կարդացել է ոտանավորը, բայց այնպիսի տխրամած շեշտերով ու ձայնի ելևեջներով, որ շատերի աչքերից արտասուք է քամել» (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 221)։

Գրաքննչական խստությունները Երծ Շահազիզը մեկնաբանում է այսպես. «Հայ ժողովրդի փրկության ուղին գտնելու համար իր կատարած բազմաթիվ որոնումներից հետո, նա, վերջապես, Թուրֆիայի հայոց մեջ, մեծ պետությունների ներկայացուցիչների աչքի առաջ կատարված նողկալի դեպքերի ազդեցության տակ խելամուտ է եղել, որ հայն ու Հայ երկիրը կարող են ազատվել ոչ «մեղապարտ» Եվրոպայի ձեռքով, այլ