Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՑԵԼՈԻԹՅՈԻՆ


Ըստ եղանակին՝

Гляжу как безумный на черную шаль,
И хладную душу терзает печаль.
                                   (ПУШКИН)[1]

Այսօր գընացի տուն իմ սիրեկանի,
Երկու վարդ և մի նուռն ես իմ հետ տարա.
Սենյակն երևեցավ. մըտա շուտ այնտեղ,
Ուր հանգիստ քընած էր հոգյակս երկնագեղ։
5 Շըրթունքները էին վարդագույն, կարմիր,
Մարմինը թրվում էր համեստ, գեղալիր.
Անմեղության նըշան փայլում էր վառված,
Չըքնաղ երեսին նորա գեղեցկացած:
Զարթեցընե՞լ, թե ոչ, ես մտածեցի,
10 Բայց սիրտըս ինձ ասաց, թե՝ չէ՛, թո՛ղ նընջի.
«Նընջի՞ր դու, — ասեցի, — նինջ քաղցր է, անգին,
Մուսայք և Դիցուհիք քեզ պարգևեցին»։
Դըրի վարդը և նուռն սեղանի վերա,
Եվ խոր հառաչելով՝ լուռմուռ դուրս ելա։

1858

  1. Առես, խելագար նայում եմ սև շալին,
    Եվ սառած հոգիս տանջվում է վշտից: