Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ


Ակնկորած — կռացած, հակված դեպի առաջ, աչքերը խոնարհած։
Աղու — Հեղ, բարի, քաղցր։
Ամ — բայց, սակայն։
Անապատ — միայնարան, աոանձնավայր, ուր բնակվում էին
ճգնավորները՝
Անդիմական — հանկարծակի, շուտով. փութով։
Անդիմական — անդիմադրելի, բուռն, սաստիկ։
Անդր — այնտեղ. օ՜ն անդր — դեպի այնտեղ։
Անկսկիծ — իսկույն, միանգամից, մեկից։
Անճառ — աննկարագրելի, անպատմելի։
Անտուստ — այնտեղից։
Այեր — օդ։
Ապշոպ — աղմուկ, իրարանցում։
Ասպար — վահան։
Բաբե (բացակ.) — վա՜հ, ո՜հ, ավա՜ղ։
Բալ — մեգ, մառախուղ։
Բամբշիկ — արքայադուստր, պալատական նշանավոր տիկին։
Բարբարական — թափառական, աստանդական։
Բարձուստ — վերևից, վերից։
Բարունակ — նորաբույս. ճյուղ, ընձյուղ, (փոխ.) առաջին գործը, երախայրիք։
Գարադի — զորովաղութ, սիրով լի։
Գարգափ — աղմուկ, դղրդոց։
Գեջ — անառակ, անբարոյական:
Գոյ — լինել։
Գուդան — գութան:
Դանդանավանդ — բերանակապ։
Դասուդաս — կտոր-կտոր, շերտ առ շերտ։
Դաստառակ — թաշկինակ, երեսսրբիչ:
Դափր — ձիու սմբակների՝ գետնին պարկվելուց առաջացած
ձայնը։
Դեն (դինաց) — կողմ։
Դեսպան — միջնորդ։
Դիք — հեթանոսական աստված։
Դընդըղանք — ալիք, ծփանք։
Դռոհ Տալ — բազմությամբ վրա վազել, վրա տալ։
Դրոշ (դրոշկներ) — վիմափոր արձան, կուռք։
Զոփալ — դողալ, տատանվել:
Զուարթուն — հրեշտակ։
Զրեհ — զրահ։
Թերաքամ — կիսով չափ, անկատար։
Թըռալիր — օդով լի, օդով ուռած։
Թորթոր — կաթկթելով, կաթկթոցով։
Ժպրնել — հանդգնել, համարձակվել։
Ժուժել — տոկալ, դիմանալ։
Ի՞նչ ցեղ — ինչպե՞ս, ի՜նչ ձևով։
Իսկուհի — տիրուհի, թագուհի։
Լուկ — լոկ, միայն, մենակ: