Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խազմ — կռիվ, պատերազմ։
Խուժ — օտար, անծանոթ։
Խուն — մի քիչ, սակավ ինչ։
Խուսել — խույս տալ, մի կողմ քաշվել։
Կառափն — գլուխ, գանգ:
Կարակնեալ — շրջանաձև, կլոր ձև ունեցող։
Կարկառ — քարակույտ, (փոխ.) ավերակ։
Կարշնեղ — ուժեղ, ամուր, պինդ։
Կըռընճկեն — կնճռոտած, ծալքեր ունեցող։
Կույս — կողմ։
Կորակոր — մէջքը կռացրած։
Կոփկոփյուն — վահանների իրար բախվելը։
Կռուփ — բռունցք։
Կումբ — վահանի ուռուցիկ մասը։
Կունդ — լերկ, մաղթափ։
Համորեն — ընհանրապես, ամբողջությամբ։
Հասիաթ — օգտակար, առողջարար։
Հավ — սկիզբ, ծայր։
Հերքել — պարտության մատնել, հաղթել։
Հիռ աձյալ — պտույտ գալով:
Հիտրաց — իրար հետ, միասին:
Հռընչել — խռխռալ։
Հոսգայր — ջերմորեն։
Հրոս — բանակ, զորք։
Հեղակարծ — անսպասելի կերպով, հանկարծակի։
Հուրաստ կալ — ուրանալ։
Ճապաղիկ — հոսում, վարարում։
Ճապուկ — դյուրաթեք, ճկուն, արագաշարժ։
Ճունաղ — դժոխք։
Ճոկան — արքայական գավազան։
Ճոնան — գեղեցիկ, սիրուն։
Մանուման — շուրջ բոլոր, շուրջը դառնալով։
Մանուկ(-կունք) — զինվոր, մարտիկ։
Նյուս — թիկունք, ուս։
Շուփ — լարում, պրկում (մկանների, մտքի)։
Ձև — դեռ չէր։
Պատեխ — ժայռ, ապառաժ, լեսան ցցված մասը։
Պացխուն — պատասխան։
Պըլպլուկ — բողբոջ։
Պուրն (արևելահայ արտասանությամբ՝ բուրջ) — աշտարակ,
բուրդ։
Ջոլիր — խաժամուժ, խառնամբոխ, նախիր։
Սաղապ — անկայուն, փոփոխամիտ։
Սատան — հակառակորդ, ընդդիմադիր։
Սինոր — սահման։
Ստունկանել —չլսել:
Վակժոյժ լինել — պինդ կպչել, պոկ չգալ։
Վարմ — թակարդ, որոգայթ։
Վեգ — կռիվ, հակառակություն։
Տապաստ — գետին գլորված, տապալված։
Տարածիգ — հեռուն գտնվող, հեռավոր։
Տոռն — թոկ, կապանք։
Տընտըղկել — ցողել, ջուր շաղ տալ:
Ցնցղկել — ցողել, ջուր շաղ տալ։
Փայեկ — լրաբեր, պատգամաբեր։
Փեսավեր — փեսայի մտերիմ ընկեր, փեսաղբեր։
Փորոտալ — որոտալ, պոռալ։
Փողփողենէջ — շողշողալով, փայփըլելով: