Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան դրվագները, նա ձգտում էր քաջ նախնիների արիության գործերով ոգեշնչել ժամանակակիցներին, նրանք մղել սխրագործության՝ հանուն հայքենիքի ազատության։ Այս տեսակետից ուշագրավ են «ճակատամարտ Ձիրաւայ և քաջակորովն Մուշեղ», «Երգ ու գնացք զօրացն հայոց ընդ Վահանայ Մամիկոնենոյ ի Շաւարշական դաշին վրէժք» («Բա՜մ, փորոտան...»), «Աշոտ Երկաթի ծովուն Սևանայ» և, մանավանդ, «Պլպուլն Ավարայրի» պոեմը, որի հմայքը մեծ է եղել ժամանակակիցների համար և որը ներշնչել է Պատկանյանին՝ գրելու իր «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը»։

Ալիշանի սիրած ձևը դիմառնությունն է։ «Պլպուլն Ավարայրի» պոեմում նախ դիմելով լուսնին («Ո՞նց գաս իմ լուսնակ, հեզիկ ու հանդարտ...»), ապա Տղմուտին («Դու այլ, ով Տըղմուտ, տրտում ու արյունոտ...»), և սոխակին («Ո՜հ, դու բարեկամ այրած սրտերու...»), բանաստեղծը խորհրդածում է Ավարայրի հերոսի (Վարդան Մամիկոնյանի) և նրա երգչի (Եղիշեի) մասին, որից հետո սկսում է պոեմը։ Նա նկարագրում է Ավարայրի դաշտը ճակատամարտի նախորդ գիշերը, և ապա՝ ճակատամարտը.

... Երթալով երթան ձայնքըն զորանան,
Շեշտակի շաչյունք լըսվին աղեղան,
Անեղ կոփկոփյունք վահան ընդ վահան,
Նետն, նիզակք թափին անձրևի նըման.
Բլրաձև փըղաց ոտքերուն գարգափ,
Աշտարակազարդ բըրգոք բերդակապ՝
Դաշտաց ու լերանց արկանեն սարսափ,
Երկիրն ի հիմանց տա դղորդ ու կափկափ...

Վարդանը և իր զինակիցները թշնամու գերազանց ուժերի դեմ մարտնչում են արիաբար։ Ավարայրի կտրիճներից ոչ ոք թիկունքից հարված չի ընդունում. նրանց կրծքերից բխած վարդագույն արյունը վկայում է քաջերի արիությունը և հայրենյաց սերը։

Վարդան Մամիկոնյանի կերպարը Ալիշանը պատկերել է վառ գույներով, օգտագործելով ժողովրդական ստեղծագործության արտահայտչական միջոցները, հիպերբոլիկ համեմատությունները,

Սև զրենոք հեձած ի սևն երիվար,
Գայր զինչ սաստկորոտ ամպ մըրըրկավար.
Սուսերն անագին զինչ կայծակ շողայր,
Քան զայն անեղ՝ մահ իսկ ոչ երևար.
Զինչ հրդեհ բըռնած յանտառի ծայրեն
Չի դադրի՝ մինչ փայտ չի լափե զամեն...
ՅԱՋ ու ձախ զարներ, փըռեր ու անցներ,
Ջանտառ զորքերուն՝ ՅԱՆԱՊԱՏ փոխեր...

Վերջում բանաստեղծը նկարագրում է Ավարայրի դաշտը Վարդանի մահվան հաջորդ գիշերը, երբ Եղիշեն, դիակների մեջ շրջելով, փնտրում է Վար-