Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻԿ


Հայո՜ց աշխարհիկ, գարունդ է հասել,
Ահա գեղեցիկ գարուն քո եկել.
Ո՜վ դու ի վաղուց մոռցված հայրենիք,
Ո՜վ դու իմ սրրտիս անմոռաց տեղիք.
Ահա գարունիկդ հասել է, հասել,
Ավագ Մասյաց ծայրն ընդ քեզ հաշտ հայել.
Այն սև-սև ամպերն են դարձել ի փախ,
Այն ճերմակ-ճերմակ սարերն են անվախ,
Ձընիկն ի ծոցին բացեր է ճանպարհ,
Քաղցրիկ կըրկըջով գլորե գետս հազար.
Յայն բարձըր ժայռից, որ երկնուց են մոտ
Կենաց օրհնության ծագե առավոտ։
Ահա քո բլուրներն, Հայո՜ց աշխարհիկ,
Այն քո բյուր բլուրներ ու բյուր վըտակիկք,
Հազար քո ձորերդ ու հազար քո դաշտ՝
Տարան ցուրտ ձըմեռդ ու ձյուներըդ շատ»
Լերինք և հովիտք ընդարձակ ու լայն
Նախշուն զարդարին նոր հարսին նըման,
Կապուտակ սարերդ գունըզգուն պըսակ
Կապեն ի գըլուխ զինչ նոր թագվորակ.
Ի ծայրից սարից, որ երկնուց են մոտ՝
Փըռվի մինչ ի խորն հորոտն ու մորոտ.
Գետեզերք ամեն բացել են շուշան
Պայծառ դընդըղնով[1] ցընցըղկեն գընան,

  1. Ալիք, ծփանք (տողատակի բոլոր ծանոթությունները Ղ. Ալիշանինն են)։