Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լըսեց Հայկն արի, ձեներ քաջերուն,
Սարն ի վար վազեց զինչ կայծակ յամպուն.
Զաղեղըն լարեց կամըրջի նըման,
Որոտաց, թըռուց ըզնետըն գերան,
ֆերկաթն ու պըղինձ կըրծից հըսկային
Սըրտովն ու թոքով հանեց կըռնըկին.
Փլավ Բելն ի բըլրեն ի խոր Գերեզման,
Զեա ծուխ սև զորքերն եղան ցիրուցան։
Շատ կըտրըճվորայք հանեց Հայաստան,
Շատ Բելեր փլուցին քաջքն Հայկի նըման.
Հոռոմն, ասորին, մար, ըսկյութ, պարսիկ
Հայոց թըրերուն եղան պատառիկ.
Այս սարեր, ձորեր ու դաշտեր ամեն
Կարմիր են քրտնել, կարմիր խըմել են.
Ի հոն են խաղցել Տիգրան ու Տրդատ,
Վարդանն ու Վահան, Աշոտ ու Սըմբատ։
Հոն կրակե թռուցել նետ Հայոց մանկտին,
Թըզի պես թափել գունդ-գունդ թըշնամին.
Այս բլուրներուս ծայր դրոշըկներ բացվել,
Առյուծն ու արծիվ հետ խաշքէն վառել.
Զենք ծարված գացել, դարձել են արբած,
Ճըմռոտած ճակատք պարզել են պսակած.
Ընկել են, ընկել հոն Հայոց այլ քաջք,
Մեկ ձեռքըն նիզակ ու մեկալըն խաչ.
Թըռել ի դաշտեն ելեր են յերկին,
Բազմել հետ Գրիգոր, Տրդատ, Վարդանին։
Արդար թագավոր մեր քաջ իմաստուն
Թըղթով է խոսեր հետ աստվածորդվույն,
Երնեկ և ընծա առել Բրիստոսեն,
Դեսպան ընդունել ղառաքյալ Թադեն.
Զառաջին պատկերն այն սուրբ դաստառակ
Փրկչին կողաբաց Գեղարդըն միակ,
Այլ շատ նըշխարքներ, մասունք զանազան
Ի ծոցն է պահել աշխարհս Հայաստան.
Շատ առաքյալներ ունի յուր քարոզ,
Շատ սուրբ հայրապետ, անբավ մարտիրոս.