Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բյուրավոր ունի մատրունք ու տաճար,
Անապատ ու վանք հազար ու հազար։
Յաստուծոյ առեր ըզլեզուն ու զդիր,
Թարգմաներ յամէն ազգե գիրք ընտիր,
Ճարպիկ տղայք ղըրկել ի Ստըմպոլ, յԱթէնք,
Հայն հոռոմ լեզվով հաղթել է զհելլենք.
Շատ գըրքունք գըրեր մեր հարքն ու մագղաթ
Զետ ցորեն դիզել, քանց բարձր Արարատ։
Բայց ափսո՜ս հիմիկ, որ չար թըշնամիք
Իսկի չեն խնայել Հայոց աշխարհիկ,
Եկեղեցիք, վանք, գրքատուն, դարպաս
Զարկել են թըրով, հըրով դաս ու դաս.
Զազգն ընչոք տեղոք քանդել ու գերել
Դեմ չորս հովերուն տրվել ու ցըրվել։
Ավա՜ղ քեզ, ավա՜ղ, Հայոց աշխարհիկ,
Տուն երկնանըման, փըլած տաղվարիկ...
Այլ ի՞նչ ափսոսամ ըզքեզ, Հայաստան,
Երբ ձեռքն աստուծո տեսնում հանդիման.
Ինքն է հրամայած քակել, ինք շինե,
Զինչ ըզհետ ձըմռան ըզգարուն հանե.
Զաշխարհ մեր սիրեց աստված ի սկզբան,
Թե անեծք երետ՝ սիրո էր և այն։
Ի թուխ ամպերեն ելնե փոթորիկ,
Հողու հավսարին ծառերն ու մայրիք,
Տերևքն և ողկույզքրն մարգարտաշար
Ի յոտից ներքև երթան ի խավար.
Ամոլն և փոթորիկ շուտով վերանա,
Նոր արև, գարուն, ծառն ու այգին գա։
Արմատք հին՝ նոր ճյուղ, հին ճյուղք՝ նոր ծաղիկ
Ընծայեն բնության, Հայոց աշխարհիկ.
Դուք այլ, կործանած սյունք, դուք այլ կանգնիք,
Կապին կամարքղ, ո՜հ, սուրբ եկեղեցիք.
Քակյալ վանորեք՝ շինիք հագվոց տուն,
Դառնան ձեր սաղմոսք, ձեր քաղցր ալելուն։
Այդ քո ավերակք, Հայո՜ց աշխարհիկ,
Նըշան մեծությանդ են, թոռմած ծաղիկ.