Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թոռմած ես՝ բայց վարդ, ցամքած՝ բայց հալվե,
Ով ըզքեզ օտար ծաղկան հետ փոխե՝
Նա կույր է հիմար. զհոտն անմահության
Ընդ սուտ գույն փոխե տըխմարն ու տըղայն.
Հիմար է, հիմար, որ զպարծանքն հարանց
Երթա վաճառի ընդ օտար աղանց.
Աշխըրհիս օրենք՝ որ ծնողք չփոխվին,
Հայրենափոխք չեն, ուրացողը լինին.
Ծառն՝ արմատով ծառ, ծառովն է արմատ.
Դալար մանկտիք, ձեր տակն է Արարատ.
Պինդ կացեք, աստուած ցողե ի վերեն,
Ծըլիք ու ծաղկիք, քանց վարդ ի թըփեն.
Չըլնի ոք նախանձ, չըլնի հակառակ,
Թե չէ՝ նման խոտու լինի խայտառակ.
Այլք ծըլին, ծաղկին, թեպետ քըչիկ մուշ,
Չարկամըն մընա միշտ դըժնիկ, միշտ փուշ.
Որք խելոք սիրով կան զինչ աղբըրիկք,
Տեսնեն քո գարունդ, Հայո՜ց աշխարհիկ։
Այլ ես Նահապետ՝ ցամքած ծեքունիս՝
Երթամ մեր հին հարցրն տամ ավետիս,
Ասեմ, թե գարուն երեկ տանս Հայոց,
Դուք Նահապետիս ասացեք՝ հոգվո՜ց։
Ծեր Նահապետիդ՝ տո՛ւր կակուղ հողիկ,
Որ զքեղ պինդ սիրեց, Հայո՜ց աշխարհիկ.