Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա


Կես գիշերն առել էր գիշերավար
Լուսնակն յամպի տակ բացխըփիկ խաղայր,
Մինչ հովըն շըրջկոտ կախ թևոքն յանտառ
Օդոց և ծառոց հանգիստ կու կարդայր.
ԶԱվարայրի մութն ու կանաչ ծոցիկ
Ծայրե ծայր ճըղքեր Տըղմուտն հանդարտիկ,
Մետաքսանըման անձայն խատուտիկ
Թավլեցընելով հազար բյուր ալիք։
Ի յաստից ու անտից կան երկու բանակք
Իբրև անկըռիվ ընկած մեռունակ.
Ցերկուցըն միջո բարձրացած լուսնակ
Կու թրվի վահան զորաց պահպանակ.
Ոչ մեկ հընչի ձայն, ոչ մեկ շարժի զեն,
Կարծես հաղթըվեր ամենքն. ի քընեն,
Հազիվ հազ ձիանքըն թոթվին, դոփեն,
Դողան պահապանքն ի կաշե վրան են։
Մեկ գունդն է Պարսից հազար ու հազար,
Որոնց վըրա ամպ տարածի խավար.
Մեկ գունդն այլ Հայոց է՝ թըվով ցանցառ,
Լուսնի լուսով զենքըն փայլին վառ-վառ.
Ծոցերն ուռուցիկ, թևերըն քաջույժ,
Զինչ հանգչած բազեք՝ կան թևոք աշխույժ
Զինչ ծով ահագին, որ ալյոքըն խուժ
Յանկըսկած ծեծե զափունքըն վատուժ։
Բայց յայնչափ քաջաց՝ քան զամենքըն քաջ.
Մեկիկ մի արթուն կա գընգին հառաջ.