Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կայծք անձրևանման չորս դին հավասար,
Բոցեր յաջ ու ձախ, մեջըն լույս պայծառ,
Եվ ի մեջ լուսույն ճերմակ վեհափառ
Մեկ մի երևի տեսոք հույժ անճառ.
Յուներըն քաշեր սուր կամար կապեր,
Հնոցի պես կրակ տան զույգ ահեղ աչեր.
Ամպի պես լայնած երկայն բազկըներ,
Կարծես թե հրեշտակ բաղդին է իջեր,
Իջեր ի բանակն և ահեղ կըշռոք
Կըշռե զՊարսն ու Հայ, գըրե աստեղոք.
Դառնա ի Պարսիկն հայի արհավրոք,
Դառնա ի Հայն՝ սեր կաթե արտասվոք։
Ի բլուրն ի վեր քաջըն թըռչի Վարդան,
Անվախ, անկասկած ձայնե սիրական
«Նոր Մովսես, Ներսես, քաջ մեր Մատության,
Ասա՛, զի՞նչ երկինք գըրեն բաղդ վաղվան»։
Հայնժամ բոցափայլն երեց Վանանդա
Զաջն հրեղեն ձըգե ի ճակատ նորա,
Կընքե, ու զերկինքն առջևըն բանա,
Զբանակն Հայոց՝ Ղևոնդ հոն ցույց տա։
Տեսա՞վ, հիացա՞վ Վարդանն ու կանչեց.
«Հա՛յր, իսկի տեսիլըդ մեզ չըսըտեց.
Վաղիվ տի կըռվինք քաջությամբըս մեծ,
Երիկունն հանգչիմք ի դարպասն աստեղց»:

Ասաց և առավ զօրհնություն ծերույն,
Թոթվեց զաջն հրաթափ, փըրթավ ի բըլրույն.
Ճոճ տայր նիզակին, փութայր զայր իսկույն,
Փողեր ու կանգներ ըզգունդ քաջերուն։

Բ


Դեռ չէ արեգակն ըզգլուխըն հանել,
Երկու բանակներն ըղդաշտն են բըռնել.
Զետ ջուխտակ բերդեր դեմադեմ կանգնել,
Յիրար ուզեն գալ՝ փշրիլ ու փըշրել: