Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախանձափրփուր դըժոխոց սատան,
ԸզՇապուհ ի ծորն առած ու զՍասան.
Հոն թափել ուզե օձու պես դաժան
Սև ատելություն երկհարյուր տարվան:
Զերկհարյուր տարվան վրեժ ահեղ ու մեծ
Հայաստանն եկել է խնդրել անկեր,
Խոսրով ու Տրդատ, Արտաշեսն այլ գեջ,
Հայրենի պարտուր պահանջեն ըղվերջ:
Ի մեկ մի վայրկյան ամենքն են պատրաստ,
Փող կարծեն ըզձայն միմյանց անհանդարտ
Ահա թռան գարին, զարնվերան հըպարտ.
Զինչ երկու վիշապք մեծ իրարապատ.
Մեկ շարժումն ահեղ, մեկ ահեղ հոսան,
ԶԱրտազն է բրռներ թնդմամբ կայծականա
Ոչ ի պատերաղմըն թըշնամության,
Այլ զտարերքն ամեն կարծես ավրել գան.
Տրոփե ոտընվորն ու դաշտըն թընդա,
Հեծերըն գետին մոռցել յժդ գընա.
Օդն առանց հովու զենքերով ծըփա,
Հովիտն հառաչե, երկինքըն գոռա.
Հրդեհ է բըռներ ճարակի երթա,
Դյուցաղունքն այրե հողու հավսար տա,
Բոցեղեն ալիք ղորացըն ճոճա,
Դեմ այն բըռնությանն ո՞վ կու դիմանա.
Զինչ յաշխարհաւեր կրակե լափլիզող
Հանկարծ կայծ մի վեր ցատքե յահ ու դող,
Կամ ի դաշտաձև բոցեն գա խանձող
Հանկարծ երևցող ու հանկարծ ծածկող.
Հանց խառըն խմբեն քաջ մի հեծելվոր
Բարձր երիվարի վըրա կանգնավորի
Վեր վեր վազելով զինուք ճոճավոր
Նետվի թըշնամյաց մեջ, քանց դունտ հրավոր.
Պըղինձ գըլխանոցն ու զրեհ երկաթի
Արևուն շողեն կու փայլփայլկըտի,
Ճերմակ փետուրներն ի սաղավարտի
Կարծես թըռցընեն ըզքաջ զայն մանկտի.