Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նայիս սարսափած սըրտիվ ալեկոծ,
Թե ո՞վ այն հանդուգն է քաջաց Հայոց,
Արդյոք Արշավի՞րն հաղթող սուր թռչնոց,
Թե հըսկայաձև Խորենըն մարտկոց.
ԶԱրտակ ու զՎահան պահ մի կու տեսնես
Իբր անխոնջ դարբինք վազեն հնոցն ի ներս
Մեծամեծ ճայթմունք, տապըլմունք լըսես,
Ըզզեն ու զինվոր փըռված կու գըտնես։
Երթալով երթան, ձայնքըն զորանան,
Շեշտակի շաշյունք էրուքին աղեղան,
Ահեղ կոփկոփյունք վահան ընդ վահան,
Նետք, նիզակք թափին անձրևի նըման.
Բլրաձև փըղաց ոտքերուն դարգափ
Աշտարակազարդ բըրդոք բերդակապ՝
Դաշտաց ու լերանց արկանեն սարսափ,
Երկիրն ի հիմանց տա դղորդ ու կափկափ.
Այլ քաջաձի Հայն անվախ, համարձակ
Անճոռնի մարմնոցն ելնե հակառակ.
Կորդվացին կշռե ձողաչափ նիզակ,
Լեռան պես փըլչի փիղն ու Պարսն իր տա
Արձագանգք ամեն ձայն վերացընեն,
Բանակներն ի հետ կրկնեն ու սարսեն,
Շըփոթ և աղմուկ նոր տիրե անդեն.
Պատառոտին գունդք իրար անցնելեն։
Պարսից բանակեն հազարք են փըռված,
Ի Հայոց բանակեն հարյուր է ընկած.
Ձիակոխ ծաղկունքն յարիւն թաթաված
Գըրգռեն ըզկատղած եռանդըն զորաց։
Ի Տըղմուտ գետույն եղերքըն պըղտոր,
Ուր արդեն արյուն հեղեղ կապե նոր,
Եռան ու զեռան բանակք մոտավոր,
Մեկն անցնի, մեկն այլ չըթողու անցվոր։
Բայց քաջ Գարեգին չընտրե ջուր, ցամաք,
Վարազդատանման ցատքե զինչ փայլակ,
Զառջի զարկածին գլուխն՝ իբրև գընտակ
Ձըգե յուր զորաց, որ գան համարձակ.