Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զետ մըրկոտ ամպեր՝ Հայք առնուն ձիան,
Լողալով կըռվին ի գետույն բերան,
Ծըփան ու ֆըսան, գալիքն առնուն տան,
Ջըրով, արյունով հասնին հանդիման.
Ելնեն զինչ քաղցած բահրիկ ծովային,
Անխըտիր դիմեն՝ ում և պատահին,
Շատ զորք զորավարք փըռեն ի գետին,
Հեծյալ, հետևակ հետ իրար պառկին.
Մըրմրռան Պարսիկք զինչ ալիք վարած,
Հետ դառնան ի ձախ թև Հայոց քաջաց,
Ընկնին բարկությամբ տան ու առնուն հարված,
Վեր ու վայր թըռչին հոգիք հազարաց։
Հոն հառաջադեմն ու քաջ Գարեգին
Հայ զորավարաց առնու պսակ նախկին.
Հազար խոցերով ի զրեհըս սըրտին,
Դեռ չուզեր անխոց թողուլ թըշնամին.
Զենքերըն կոտրած, մարմին կիսամեռ
Դեռ հուղարկավոր հետն ընե շատեր.
Ընկած դիականց մեջ՝ խնդրե սուսեր,
Կարծես հետ մահուն ալ կըռվիլ ուզեր։
Ա՜հ, Գարեգին, մութն իջավ յաչուիդ խաժ.
Նա դեռ ձեռք շարժե՝ զսուրն ածել ի քարշ,
Շունչն ի կես վըզին կանչե աղեխարշ,
«Եղբա՛րք, մի՛ թողուք զիս Պարսիցն գարշ»։
Յայն ձայն են վազեն ջուխտակ կայծակունք
Հավսար Գարեգնի հարազատք սիրանք
Զետ ի բարձըր բույն արծվիք սուրակունք
Պաշտպանել իջնեն զյուրյանց նոր ձագունք.
Աստի ու անտի կան զինչ երկու հրեշտակ,
Դեմադեմ վառին այտքըն կարմրորակ,
Ռոստոմ թուխաչվին և ագռավգիսակ,
Վռամիկ վարդահերն ու մորթով ճերմակ.
Մինչդեռ Գարեգին սոդա անբարբառ
Ընդ հոգվույն կըռվի մոռնալով զաշխարհ,
Եղբարքըն թափեն հոն զինվորս հազար,
Երդնուն հոն մեռնիլ, քան թողուլ զիրար։