Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞հ սըրտւսպատառ վըսեմ տեսարան.
Հազիվ ուրբ երդմունքն ելին ընդ բերան՝
Ջրէստ մի նետ յերկնից կարծեմ հանկարծ գան,—
Զի չէր Պարսիկն այնքան պատվո արժան. —
Գան նետերն ու զույգ զարնեն կըտրըճնուն,
Որ երկու ձեռոք կըռվեին ի բուն.
Չունեին վահան, ի՞նչ պետք քաջերուն,
Որ միմյանց վերա կուրծք դըրին սիրուն։
Եղբա՞յր... կանչեցին, ճակատ ի ճակատ,
Ընկան, պատեցին ղերրորդն հարազատ.
Հետ բացին երեքն այլ զալերն հանդարտ,
Երեքն այլ ի հետ փակեցին զըվարթ.
Թև ի թև ու վիզ-վըզի պըլլըված
Երեք կոկոն մեկ մանգաղով հընձած,
Ըզկարմրիկ արյունիկըն վարդ տարածած
Անհոգ կու քնանան ի մեջ բանակաց.
Երբ հովն հյուսիսի շընչե ցուրտ բերան՝
Ու կոծկոծյալ հետ ընկնին վարդ, շուշան,
Ո՞ր ծաղիկ չուզե փըռվիլ ի մարգն այն,
Ուր իշխանք ծաղկանց գետնատարած կան։
Ա՜հ, յայնժամ հատան քաղցր արևքն Հայոց,
Քաղեցան կրակե շընչեր ջերմածոց.
Վասըն քո ընկան, աշխա՜րհ իմ Հայոց,
Կըտրիճք աննըմանք վեհք հյուսիսայնոց։
Ոչ մեկն ի թիկանց էառ ըզհարված,
Ամենքն ըզՊարսիկն ունին յուրեանց բարձ.
Վարդագույն արյունը սրտերնեն բխած
Ուժո և սիրո վըկայք անմոռաց...
Այլ ո՞ւր է Վարդան՝ ախոյանն անհաղթ։ —
Զինչ առյուծ ահեղ, այծուց դիմամարտ
Ի թանձր անտառե վազած անհանդարտ
Հազարով դրնէ զորսերըն տապաստ։
Հանց հետ Արշավրա ու քաջ Հըմայակ
Ի ձախ թև Պարսից նետված համարձակ,
Հարձըկեր, կոտրեր, ցըրվեր հասարակ,
Կարկտահար թափեր ըզմեծ զայն բանակ։