Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գաս մոտիս մըտուս ի դաշտս մահվան,
Յաջ ու ձախ դառնաս ու կաս իբր արձան։ —
Երկրորդ պահ էր այն ահեղ գիշերույն.
Լուկ բարակ մըրմունջ զինչ ծովեզերույն
Լըսվեր կիսամահ զորաց խոցերույն
Ցավոց և մահվան ներդաշնակություն։
Հանկարծ քող բացավ լուսնակն յերկընքեն,
Եվ սըրտապատառ ըզգունդս համորեն
Տեսավ զինչ պատկեր սևանըկարեն.
Հառաչեց ի հոն հասած Եղիշեն.
Եղիշեն՝ մեղու շրրթունք, սըրտի սեր,
Որ ընդ Վարդանա հոգվով էր կապվեր,
Մինչ հասակակից առ Սահակ նստեր
Եվ զույգ որդեպես ի սըրբույն գրգվեր։
Զարմանա՜ց ձագունք, որ ի մի վանդակ
Միաթև մեծցած ի սնունդ հոգունակ.
Երբ ժիր մանկությանըն բացավ դըռնակ՝
Մեկն արծիվ թըռավ, մեկայլն՝ աղավնյակ,
Դաշտ, պատերազմ, սուր, զրեհ, ձի, կրակ ու բոց՝
էին սիրելիք Վարդանա թևոց.
Անձայն անապատք, խաղաղ հովանոց
Աղու Եղիշյա մասն էր ընդ գըրոց.
Հավիկն հեզ երբեմն յարծւոյն թև սլանայր,
Եվ ընդ դյուցազնին այն դյուցազնանայր.
Երբեմն այլ արծիվն ըզթևն ուրանայր,
Զաղավնույն մընչնիկ լըսեր՝ հեզանայր.
Ճըղահյուս նավակ ի քաղցր ի հովիկ
Մեկն առեր զեզերքն՝ երթայր հանդարտիկ,
Մեկայլն ահեղ նավ ի պինդ պողվատիկ,
Ծաղրելով խաղայր յանդունդ և յալիք.
Այլ նավահանգիստ մեկ էր երկոցուն,
Փառաց հայկազանց սրտերըն սիրուն.
Մեկըն հաղթանակ կանգնել ղյուր անուն,
Մեկայլն հաղթողաց տալ անմահություն։
Այսպես երկոքին սոքա սիրելիք
Եղբարք անմեկին՝ զինչ ավազ ու ալիք.