Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկըն մըռընչեր, մեկըն կայր լըռիկ,
Այլ սիրով տային յիրար համբուրիկ։
Երբ ըզքաջության բացած առագաստ
Վարդան հաղթությամբ նավեր ի ճակատ,
Հայոց և Ալանաց վրա հասներ ըզգաստ,
Կանգներ հաղթանակ քան զտարիքըն շատ։
Նավակն Եղիշյա, ի Բյուզանդ յԱրենս
Եվ յԱղքսանդրեայ ուղղեր հեղաթևս,
Բանավոր ծաղկանց մեջ ման գայր թեթևս,
Ի միտք առնույր մեղր իմաստից պեսպես.
Երբ դարձավ յուսմանցն ու տեսավ զՎարդան,
Զյուր թողած կորյունն հիմ յառիւծ նըման,
Ընծայեց ըզմեղրն ի քաջին բերան,
Դրան երեց եղավ տանըն Մամգունյան.
Անբաժ ի քաջեն շըրջեր Եղիշե,
Ի դաշտս այլ երթայր, ուր զինք հրավիրե,
Ի վրանին կարդայր ըզտեր ի յերկնէ՝
Որ ըզսիրելին հաղթող դարձընե։
Բայց ղառջի գիշերն, որ գիտաց Վարդան,
Թե վաղիվն հասնի ժամ փառաց մահվան,
Վախեց գալարել զսիրտըն սիրական
Խաբեց ու ղըրկեց ի դեղ Շավարշան։ —
Հանց երկրորդ գիշերն, որ ըզդաշտն առավ,
Հոգին Եղիշյա սըրտեն դուրս թըռավ,
Երբ ի բանակեն դարձվորներ տեսավ,
Վազեց ի դեղեն ու ի դաշտրն մրտավ.
Մըտավ յարիւնոտ սահմանս Արտազա,
«Վարդան» կանչեց... ձայն չըկայր Վարդանա.
Մահըն պատեցավ ի սըրտին վըրա,
Եվ սուրբ վարդապետըն լայր զինչ տըղա։
Հայր ու յառաջէր գայր խարխափելով,
Զինչ կույր շոշափեր ոտոք ու ձեռքով,
Մինչև դեղընցած լուսին գըթալով
Ծագեց գիշերվան պաղ արտասունքով։
Ժամ մի Եղիշե ժուռ եկավ լըռիկ,
Տեսարանք տեսավ ողորմ ու լալիք,