Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընդ ոտիւք նոցին անկյալ անըզգայք
Պաղած ու դեղին, քան բանտի ծառայք.
Եվ այն, ո՜հ, և այն Հայոց նահատակք,
Ո՜վ սուրբ հայրենիք, սո՜ւրբ եկեղեցյակք,
Եվ այնք ընդ դարնան ծաղկանց գեղունակ
Եվ այնք հոն նընջեն քուն անմահունակ։
Ճերմակ ու կարմիր զինչ վարդ ու շուշան,
Ո՜հ, քանի՞ աղվոր են ի Շավարշան՝
Գըլուխք ի խաչին և ոտք յատրուշան՝
Մանկըտիքն Հայոց, որ ի քուն մահվան,
Քաջ քաջ կըռվեցան, սուրբ սուրբ մեռանին,
Աչերն ընդ երկինք ու ի տուն հայրենին,
Հիշեն ըզծընողք, ըղքաղցր ամուսին,
Մարին լույս աչացն յարտսունք սիրային.
Փոխան սիրելյաց ցուրտ հով գիշերույն
Աղասլատելով փարի այտերույն.
Պատառոտի աչք դողդող աստղերույն,
Ցողիկ կաթնաբուխ թափի յամպերոյն:
Մատղաշ հոգիք դեռ զշրթունքն համբուրեն,
Ուսկից այդպես շուտ ի դուրս ելանեն.
Պահ մի զվարսագեղ ճակատսըն դիտեն
Եվ ըզմանկությունն յերկինք փոխադրեն։ —
Այլ դու ե՛կ դարձիր, եղնի՛կ Եղիշե,
Թե զհոգիդ սիրես՝ քաղցր արևդ հիշե.
Ահա նոսր աղիք սըրտիդ խըշխըշե,
Մի՞թե մահն ըզքեզ այլ մեզնից քըշե.
Մի՛ աչեր, մի՛ այն թոռմած դեմքերուն,
Մի՛ դիպչիր, մի՛ այն ցուրտ մարմիններուն.
Ահա զգլուխդ առեր թաթավ ամպերուն,
Զոտկունքդ է թացեր արյան քաջերուն:
Այլ Եղիշե, քաղցըր սիրտ Եղիշենն
Իսկի չի դադրի թափառիլ անդեն,
Մեկ մեկ որոնե զքաջք Հայոց գըեդեն,
Համարե զվըկայք զոր երկինք գըրեն։
Բանակն այն անշարժ շարժի յիւր սըրտին,
Շըրթունքըն լըռիկք մըտքին մեջ խոսին.