Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկաթ ահագին ի կողն յուր փափուկ՝
Զաջ ուսովն ի մեջ ծաղկանց կա պառկուկ.
Հանց պայծառ ճերմակ երեսքըն շողան,
Որ յերկնից ընկած կարծես նոր շուշան.
Անմազ ծընոտք, խաժ աչկունք փալփըլան.
Զմահն ի քուն փոխեր է Գնունին Վահան։
Մոտ ի նա ձեռոքըն կիպ խաչաղեն
Կա երիտասարդ զորավար մանդեն,
Ճակատն երկնագետ ծըծե գցող յամպէն,
Ի կյանս և ի մահ ցանկալին Արսեն։
Իսկ մեծահասակ ո՞վ են դյուցազունք,
Որ իբր անտառի եղեինք բարձունք.
Ընկեր ու ծածկեր են հազար ծաղկունք,
Զիրենք այլ ծածկեն նետք սուրք գեղարդունք.
Քըստմնի, դողդողա, վառվի Եղիշե,
Զահագին վահան Վարդանա դիտե,
ԶԱրտակ և Խորեն ի ներքև տեսանք
Ահավոր դիմոք՝ զինչ առյուծ քընե։
Հոն սաղավարտ յալ Պարս զորավարաց
Տեսնե գըլուխներ ընդ ոտիւք քաջաց,
Հայոց նիզակներ, որ զույգ են շամփրած,
Երկու նահատակ գնդին թըշնամյաց.
Հոն մեծ բազմություն զինչ փայտ ի յանտառ
Կամ աշնանաթափ տերև հողմավար
Ընկած ու խռկած մոտ ու վերուվար.
Պաշարի մարմնովք ու հայի շիվար։
Հանկարծ բըլրաձեւ դիականց դարեն
Փայլակ մի շողա, քան զայն, որ յերկնէն,
Երկայն լույս ցոլա ի զեն խաչաղեն,
Մեկ թընդմամբ սըրտի հոն դա Եղիշեն...
Երից սևազրահ Պարս զորավարաց
Վերա տարածված հանգչեր ոմըն քաջ,
Ըղձախն էր ածել ի սըրտին դիմաց,
Յաջն ուներ նիզակ մահվամբ ձանձրացած.
Զրեհքըն պըղընձի ծակել են հազար,
Ի ծակուցն ի դուրս շող ծաթե պայծառ.