Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծոցին ու ձեռաց միջուկն արյուն վառ
Գընտաձեւ դիզվեր վարդի հավասար.
Ըզսևագանգուր մազն ի բաց շրրջե
Ի յանսաղաւարտ քաջին ճակատե...
Խելաթափ լինի, թընդա Եղիշե,
Ըզմեծն յուր Վարդան ի հոն ճանաչել
Լեզու քաջին շուռ, խոսի ինքն ամեն,
Այտքրն թըռալիր և հոնք կըռընճկեն.
Մահվան իսկ կարծես հրաման յիւր մահեն
Տա իշխանաբար՝ և ամենք սարսեն.
Ի շըրթանցըն մեջ կա ծայր նիզակին
Քառածայր թևոք ոսկեզարդ խաչին,
Զոր պապն յուր Սահակ ի ժամըն հետին
Հիշատակ երետ քաջապանծ թոռին։
Ընդ երես քաջին մահախառն անմահ
Զամբողջ գիշերույն զերրորդն այն պահ
Հայի Եղիշեն ի զարմանս և յահ
Խորին լըռությամբ հազիվ հընչե ա՜հ.
Կըշռե զգլուխ քաջին ձեռոքն երերուն,
Որ զինքն ետ կըշիռ յուր ազգին սիրուն.
Համբուրե զճակատն, ուր բաղդն հայկազուն
Զանդարձն էր գըրեր ապագա գարուն.
Ընդ լայնադիր լանջքըն հայի ուռած
Քաջ քաջ և վեհ վեհ սըրտից բույն սիրած,
Իբրև պըղընձի ամրոց մի կանգնած՝
Պաշտպանել զորդիք Թորգոմա ցըրված.
Ընդ գեղեցիկ ձեռքն հայիր՝ ում հնազանդ
Կայր ամեն հրաման և շատերուն բաղդ,
Ուստից հաղթանակ և փառք մեծազարդ
Երեսուն տարի ելներ անընդհատ։
Ո՜հ. չէր նա այնպես վեհ երևցած տեսոք,
Երբ հիսուն անգամ դառնալով փառոք
Պըսակս հաղթությանց բերեր սըփռեր լոկ
Հայրենի շիրմաց ու մատրանց վրայոք,
Կամ երբ արծվորեն ընդ Կովկաս անցած,
Թագվորներ բըռներ բարբարոս ազգաց,