Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իջեցըներ, քըշեր, տաներ տայր Արյաց,
Ինքն իբրև յուսէ գալով եղջերվաց,
Ինչպես հոն վերա քաջացըն յեցուկ՝
Հետին հաղթանակ Հայոց անանցուկ,
Զինքըն կանգնելով Պարսիկն ընդ ոտիւք
Ինք զինքըն դիտեր հոգվույն նայեցիւք։
«Ո՜հ, ես ի ճակտիդ վրա երդնում, Վարդա՜ն,
Կանչեց Եղիշե, որ ձեռքն աստվածյան
Հոն մեծ փոխարեն է գրեր քո մահվան.
Թե բյուր դուրք անցնին՝ դու մընաս Վարդա՜ն»,
Ասաց Եղիշե, հետ արուսեկին
Փախավ, ծածկեցավ սիրաձայն հոգին...
Պըլպովն ի թըփեն սուիրեցավ Վարդան,
Կանչե զբուն գիշերըն՝ Վարդա՜ն, Վարդա՜ն...
Կանչե՛, պըլպոզիկ, կանչե՛ հոգեձայն,
Որ յերկնուց ի վայր, հայի և Վարդան,
Հիշե զՀայաստան՝ տուն յուր սիրական,
Հայաստան հիշե զյուր Կարմիր Վարդան։