Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ


Զայս իմ կենաց դառնահամ ծովս որ եմ կտրել՝
Հայո՞ց աշխարհ, ըզքեզ իսկի չեմ մոռացել.
Հիմի, որ շընչիկս ի հագազիս է ոտնառած
Մազթափ ճակատըս գետընուց ակընկորած,
Ընդ չորս բոլորդ հետ հայիմ, հետ ծածկին հեռի,
Այլուի քըչիկմ ու Նահապետըն տի[1] մեռնի.
Ո՜հ, զիմ կընտիկ ճակատս այլ չեմ կարեր կանգնել
Ու պըսպըղուն[2] Մասյաց սարերն ի վեր նայել.
Այլուի քրչիկ մ’ ու այս ափունքըս տի լըռենէ
Այս բարկ ջըրերս ըզծերունիս չի տի գըտնեն.
Դուք բազմաշար Մոկաց լերունք քարաբերանք,
Դուք ինձ եղիք գերեզման, դուք ինձ արձագանք.
Փետտած քընար, ահա քեզիկ տամ թույլ մատներս,
Անմա՛շ փափագ, անմաշ կըրակ մըտե՛ք ի ներս.
Յայն պատառուկ սիրտն, որ տեսնուք՝ այնոր ներքև
Կան մին քանի սուր հառաչանք կարմիր ու սև.
Ճընշած կըծկունքս աղեկըտրին, ո՜հ, զինահար[3],
Այսօր քարշեմ ու դուրս բերեմ զիմ ցավս հազար։
Թող ի Տարոն հասնին ձայներս, սարքըն պատռին,
Մեղրա գետույն ալիքն անույշ՝ լեզի կըտրին.
Հետ Խորոնից քերթողահոր պատմագրքին
Թող կիսատ շունչքս ողբակցելով երթան ոլրին,
Զաշխարհն Հայոց ես լամ, զիմ քաղցրըն հայրենիք,

  1. Պիտի:
  2. Փայլուն, շողշողուն:
  3. Յի՜ս, խնայա՜: