Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գերեզմանաց վըրա թափել եմ արտասուս,
Ուր քորք ու եղբարք, հարս ու փեսա, հարք և որդիք
Կարճ օրերով գերկայն գիշերըն կու հանգչիք...
Ա՜հ, Նահապետ, քանի՜ հիշես, թափես արտսունք,
Երնե՜կ այտոնց, որ զինչ վըկա մեռան սիրունք.
Առին զաչերն յայա սևոտած, մոխրած երկրես,
Չըտեսան զայս ավերակներս, յոր մուռ գամ ես,
Երնե՜կ անոնց, որ չըտեսան գետին փըռված
ԶԱՆՈ նըշխարքն հազար ու մեկ եկեղեցյաց.
Ո՛չ զայն ամուր բերդըստանին ու պուրճընուն[1]
Ամպադրացի՝ ծայրերն հավսար գետնի հողուն։
Վա՜յ իմ աչացս, որ լույսն Հայոց սև եմ տեսել.
Թագավորաց դարպասն՝ եղանց գոմ է դարձել.
Վա՜յ իմ ձեռացս, որ հող ժողվել եմ զիշխանաց,
Մազապակաս ճակտիս վըրա իմ զայն ցանած.
Վա՜յ իմ ոտացս, որ սուրբ կոխել են գմբեթունք,
Ուր լոկ արևն հասցըներ թույլ-թույլ փայլփըլմունք,
Վա՜յ զիս, վա՜յ, վա՜յ, որ զՀայաստան մեռել գիտեմ,
Ի գերեզման դարձել տեղիք նըման յԵդեմ...
Լո՜ւռ գերեզմանք, լո՜ւռ մեռյալք, քաղցր ըլլի ձեր քուն,
Քանզի լըռեց և անկավ սուր ձեր թըշնամվույն.
Բայց դու, Հայո՜ց աշխարհիկ, ե՜րբ դու այլ հանգչիս,
Երբ տի ցամքին աղբյուր արտսունք Նահապետիս։
Ո՜հ, ես տեսնում այլ մեծ չարիք, ողբամ ըզքեզ,
Ողբամ հազար, որ այդ չարյաց պատճառ դուն ես։
Ար ե՛կ, ար ե՛կ, հայր իմ ողբոցըս դու Մովսես,
Իմ սիրտ այլ չի՛ երթալ, ասա դու քաջ գիտես.
Քո Երեմիկդ ու քո Զաքարդ հե՛տ առ ողբար
Հայոց ազգիս տարակուսյալ գըլխուն վըրայ.
Ողբա՜մ ըզքեզ, Հայո՜ց աշխարհ, ողբա՜մ ողբ բյուր,
Քան ըզգետերն հորդորցընեմ աչացս աղբյուր.
Գեմ ժողովուրդըն շըվարած մընաց մոլար,
Ո՛չ ձեռընտու, ո՛չ առաջնորդ ունի, ո՛չ ճար.
Առան, վերցվան մեր թագավորքն ու քահանայք,

  1. Բերդք և բրգունք կամ աշտարակք: