Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՐԱԶԴԱՆ


Հրազդա՜ն, գետակդ իմ հայրենի,
Հրազդա՜ն, ջրիկդ իմ անուշիկ,
Ահա թողել զհողն оտարի,
Բաբկենս հասել եմ պանդըխտիկ.
Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
Ա՜յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ։
Ես ձեր դրացենակն եմ, չե՞ք ճանչել,
Սիրտս ըզձեզ չէ մոռցել իսկի.
Դուք կարկըջիկդ է՞ր եք մոռցել,
Ծիծղուն երեսդ է՞ր սուգ ունի։
Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
Ա՜յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ։
Վա՜հ, մեր կանաչ անտառիկս ո՞ւր,
Ո՞ւր տաղվարիկս, ո՞ւր մեր նրշիս,
Հովո՞ւն եղան, թե ծովուն կուր.
Ո՞ւր մեր տընակն, ո՞ւր մեր այգիս.
Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
Ա՜յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ։
Ո՞ւր ես, աչիցըս լույս Խանտուկ.
Իմ ընկերներն ո՞ւր են, Հրազդան,
Միթե Պարսկի՞ն եղան գերուկ,
Միթե ամենքն ի հո՞ղ մըտան.
Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
Ա՜յ ափունք, է՞ր կու. լայք լըռիկ։
Ա՜հ, անցուգնաց եղել ամեն.
Ա՜հ, անցուգնաց է Հայաստան,