Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չեմ, չեմ այլ փառաց ու բաղդի նըշան,
Այլ մեռելութեան Հայոց մահարձան.
Գան, գընան, դառնան ալիք գետերուն,
Չի՛ դառնար որդվոց՝ պարծանք հայրերուն.
Միթե կու հալե՞ն անցյալ ամառներ
Զայս մեկ ձըմերանս ահագին սառներ...
Պահ մի կու զարնե արևուն փայլակ,
Դարձյալ կու թողու ցուրտ, դարձյալ սիպտակ։


ԱՎԱԳ ՄԱՍԻՍՆ


Մի՛ այդպես ասեր, Սարուկ, մի՛ այդպես,
Միթե քան զԱվագ դու լա՞վ կու տեսնես.
Ես իրք կու տեսնեմ քանց քեզ առավել,
Յերեսէն Հայոց փառքըն չէ կըտրել։


ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ


Բարձր են կու նայիս, բարձըր կու տեսնես,
Գըլուխդ ի յարև՝ զամենքն լույս կարծես.
Ցածի՛ր ինձ նըման, քիչ մայլ խոր նայե,
Քո դուրսըն ձյուն, ներսըն պաղուկ քար է.
Հազար դարունք գան, թե հազար արև,
Ի ներս չեն մըտնուր, անցնին քո վերև,
Այսպես սառնեղեն իրք մի զՀայք պատեր,
Ցուրտն այլ վախեմ՝ զսիրտն ի քար է փոխեր։


ԱՎԱԳ ՄԱՍԻՍՆ


Ով խոր կու նայի՝ թող պինդ խոր մըտնու,
Լոկ կեղև տեսնել՝ չէ՛ սուր աչերու.
Դու քի՛չ մայլ իջիր, քըչի՛կ մայլ ցածիր,
Եվ ե՛կ իմ խորունկ ծոցիս մոտեցիր.
Հանց տեսնուս ահեղ կրակներ ու հնոցներ,
Որ վախուդ հալիս, դաս դաշտի ընկեր,
Աչէ՛, Հեյ մաչե, զայս վիհս ահագին,