Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՇՈԻՇԱՆՆ ՇԱՎԱՐՇԱՆԱ


Կուսա՜նք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Պայծառ պատկեր կուսանաց
Հայոց պըսակ պարծանաց
Ճակատն ի քող խորոտիկ[1],
Ի հով տըված խոպոպիք,
Տատրակ տոտամբ[2] մանտրուքայլ
Ման գա ի դաշտ ցողափայլ,
Մեղըր կաթե շրթներուն,
Փայլկըտան աչքըն սիրուն։
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Հյուսիսային մեր աստղիկ
Հայաստանյայց գեղեցիկ
Արևանըմանն հայելի,
Արքադըստրիկ նազելի,
Սիրասընունդըն Սանդուխտ,
Որում արև ելքն ու մուտ՝
Փափագեին սրտմաշուկ,
Հա՜րսն է ելեր շնորհաշուք։
Կուսանք Հայոց, նոր շուշան,
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Քանց զարուսյակ պսպըղուն
Ի մեջ մանտրիկ ամպերուն,

  1. Գեղեցիկ:
  2. Տատրականման ոտիւք: