Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երնեկ տալով փեսային,
Որ զօրիորդն այն Հայոց
Յիւրըն տանի տուն և ծոց։
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Բայց Սանդըխտո արժանի
Չրկա մին տեղ արքունի.
Յայնոր աչացըն կամար
Ցած գա երկիրս ու խոնարհ.
Երկինքն ասե՝ իմ գահի
Սանդուխտ պիտե՜ր թագուհի.
Ծով՝ իմ ծըփանցըս ծիրան՝
Սանդուխտ պիտեր տայր հրաման։
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Բայց կա մի մեծ, քան զարկիր,
Լայն, քանց ծովուն ծըփան ծիր,
Եվ քան զերկին՝ բարձր անհուն,
Պայծառ, քանց լույս արևուն.
Կա մին ահեղ թագավոր,
Որում չըկա չափ, սինոր[1].
Այն, և միայն այն պիտի
Փեսա կուսին Սանդըխտի։
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Տուր լույս դարպասն է պատրաստ,
Կարմիր կանաչ առագաստ,
Եվ աստղազարդ կապուտակ
Տատրակ տոտանցն է հատակ.
Ճապուկ ճորտերն են հրեղեն,
Ուր որ նային՝ կայծ թափեն.
Ինչ որ խոսին՝ երգ է այն,
Խնտում ու սեր ամենայն.
Կուսանք Հայոց, նոր շուշան

  1. Սահման: