Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսեք ի դաշտ Շավարշան։
Ի Սանիրա սուրբ սարեն[1]
Փութա փայեկըն[2] Թադեն,
Երկնախոսիկ փեսավեր.
Օրիորդին տա հրավեր.
«Տերն այն երկնուց և երկրի,
Զոր պաշտե քո մեծ քեռի[3],
Սիրեց ըզքեզ, սըրբի՛կ կույս.
Ե՛կ հարսնացիր ի Հիսուս»:
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Սանդուխտ ելավ դարպասեն.
Ապշեց Հայոց տունն ամեն։
Սանատրուկ հայրն որ չըսեց՝
Յոսկի թաղտեն[4] վայր վազեց.
«Սանդո՜ւխտ, սիրուն իմ դստրիկ.
Ուրանա՞ս դու զքո հայրիկ.
Ուրանա՞ս դուն զԱնահիտ,
Պաշտե՞ս զաստվածն Հըրեիդ։
Աչացըս լո՜ւյս ոսկեթել,
Դեռ աչքս արտսունք չէր կաթել.
Զեզ համար՝ դո՜ւստր աննըման,
Դե տեր յաչերս ի վայր գան...
Սանդուխտ, ուզե՛ ինչ կուզես,
Արամազղա՜վ, քեզ տամ ես.
Թե Հայաստանս է պրզտիկ՝
Զենքս ու զորքերս են հերիք.
Թե հրամե՛ս, դուստր իմ աղվոր,
Հայրիկդ ըլլամ քեզ զինվոր.
Առնում աղեղս ու երթամ
Բոլոր աշխարհս քեզ որսամ.

  1. Ծանիր Պաղեստինո, հայրենիք Թաղեի առաքելու:
  2. Կարապետ, հառաջընթաց։
  3. Արդար թագավոր:
  4. Գահ: