Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զխաքա՜նն[1] ուզես, թե զԿեսար[2],
Բռնեմ, բերեմ քեզ հավսար.
Թե ծովուն մեջն ուզենաս՝
Բյուրեղ կանգնեմ քեզ դարպաս։
Սանդո՜ւխտ, քու հայր՝ քու գերի,
Լուկ ի Հրեեդ կա՛ց հեռի.
Լըսե՛ ինձ, դուստր իմաստուն։
Լույս իմ աչացս արևուն.
Օտար հավատք մի՛ պաշտեր,
Քու հոր գլխու սև մուզեր.
Սանդո՜ւխտ, դստրիկ իմ սիրուն,
Ողորմե՛ հորդ աչերուն»։
Կույսըն կեցավ լուռ, հուշիկ,
Հապա հառչեց անուշիկ.
«Հայր, քանց ըզքեզ սիրելի
Չըկայր ոքիկ մինձ յերկրի.
Բայց երբ զաստվածն իմ ճանչցա,
Սեր՝ քան զամեն մեծ գըտա։
Պաշտե՝ զաստված քո քեռուն,
Հապա չերթամ ես հեռուն։
Ամ[3] թե ատես դու զՀիսուս,
Որ կյանք բերավ մեր հոգուս,
Թե զիս չուզես քրիստոնյա,
Թե այլ խոսիս զԱնահտա
Սանդուխտ այլ չէ քո դստրիկ,
Սանատրուկ չէ իմ հայրիկ.
Հիսուս՝ իմ հայր, իմ փեսա.
Այս իմ վերջին խոսքն ըլլա»։
Զայս վերջին խոսքն երբ լըսեց,
Սանատրուկ դեմքըն ծածկեց.
Փերթ մի փըրթավ ի սըրտեն
Եվ հեռացավ Սանդըխտեն.
Կանչեց նըման առյուծու,

  1. Հոնաց թագավորն:
  2. Կայսր Հռովմա:
  3. Բայց: