Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երդվավ Լուսնի ու արևու,
Զետ ըզկայծակ սև ամպուն,
Բերնեն փըչեց բոթ մահուն։
Դողաց, սարսեց Հայաստան,
Սանդուխտ վազեց ի զընդան,
Կարծըր կոճղիկն ըրավ գահ,
Զարդերն ամեն փայլեն մահ,
Կուսական քողըն սևակ
Սիպտակ ճակտին վայլեր թագ.
Բյուրեղ բազկացն ապրան ջան
Պողվատ շըղթայք շըռընջան։
Սուրբ առաքյալն Հայոց լայր.
Կապից կուսին պագիկ տայր.
Երկուսն եկած միաբան
Փրկչին յերկինք փառք կու տան
Ձայն Սանդրիւտին շարժեր սիրտ
Հայք թողուին զԱնահիտ,
Զընար քըրմին մընայր մունչ,
Լըսվեր սաղմոս հոգեշունչ։
Կուսա՜նք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Ահա ելեր կույսն Հայոց
Փըկչին երթա հարսն ի ծոց,
Զետ բարկ արև յարշալոյս
Բեհեզազարդ նազուկ կույս
Կանգներ պայծառ ի դիմաց
Հայոց հազար բյուր զորաց,
Գետին թընդայր ի հիմանց,
Երկինք շարժեր ի նախանձ։
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան:
Սանատըրկո սև հրաման
Հնոցի ծըխույն գայր նըման,
Կըծեր աչաց բարկ արտսունք,
Լային կուսանք և հարսունք,
Ի մոր գըրկին տըղայն լայր,