Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոչ ոք գիտե զայս դիպված։
Սուրըն շողաց ու զարկավ...
Շուշան Սանդուխտ՝ վարդ ընկավ։
Սուրըն շողաց մեկ մի փայլ,
Սանդուխտ ծաթեց իրեք այլ.
Կարմիր կաթեր ի կըրծքեն,
Վարդեր բուսան չորք դիեն.
Աչքըն կոկոն մանուշակ,
Ամ՝ ի՜նչ նայվածք անուշակ.
Ափկիցք շուշանք կիսափակ.
Մեջ շրթներուն ի՜նչ կըրակ։
Ի ծայր լերին Սանատրուկ[1]
Հրեղեն կառքեր տեսնե՞ք դուք.
Հոն երկնավոր թագվորն այն,
Հոն Սանդըխտո է փեսայնա
Զօրիորդն հայ աշխարհի
Նախ քան զամեն վկայուհի
Ընտրեց յուր հարսըն կարմիր,
Հանեց թըռուց յերկնուց ծիր։
Կուսանք Հայոց, նոր շուշան
Տեսեք ի դաշտ Շավարշան։
Թերթեր ճերմակ ու կարմիր
Ներկեն երկինք և երկիր.
Ելե՛ք, կուսանք, ժողվեցեք,
Վարդն ու շուշան զուգեցեք.
Դըրեք դալար զայն մարմին
Թադեի հետ ի շիրմին։
Սանդուխտ, Հայոց կույս քընքույշ,
Հանգչէ՛ ի հողս այս անույշ.
Կուսանք Հայոց, քեզ շուշան
Բերեն ի դաշտ Շավարշան։
Ո՜հ, թե քանի՜ երջանիկ
է Հայաստան հայրենիք,
Որ հանց բերավ բույս կուսան,

  1. Լյառն հանուն արքային: