Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի Բաղտատս գան, Մոսլա գան, Շամա գան,
Խիտ, Հանց մարախ, սև, քան զամպերդ ի Սևան
Քանց ըզհովերն հասին սուր,
Բոլորեցան ամեն ուր,
Կու շողացնեն նետ ու թուր։

Հա՜ իմ թագվոր, արեկ, Աշոտ, երեցի՛ր,
Քաշե՛ զերկաթդ, ըրե զայդոնք ցիր ու ցիր...
Դադարեցե՛ք դաշտք, ի դողալեց, թընդալեց,
Թագվորն Հայոց ելավ, ահա նա ձեր հետ.
Կու գա նըման փայլակին,
Կայծակ թափե ի չորք դին.
Ա՜հ, չըկա նյութ իր կրակին:

Թագվորն եկեր աշտարակաց աչք ածե,
Առյուծաբար ձենե, ոչ ոք չի լըսե...
Ա՜հ, սուրն երկաթ շողա, փայլե ի մըթան,
Թող ու երթա մերմըռալով ի Սևան.
Ի քարն ելնու բարձր, ամուր,
Չորս դին կապույտ եռա ջուր.
Սիրտն ի վեր այն հալած հուր։

Գիշերըն չորս դեհ քաշեր թանձըր մըրուր.
Ա՛հ, տըխուր այն երկինքն, երկիրն այն տըխուր
Ծառեր, ժայռեր յիրար անցած կու կանչեն,
Կու թվի, թե զհողն Հայաստանի կու քանդեն.
Չար թըշնամին ծովուն մոտ,
Քանց ծովն էվել մըրմըռոտ
Կու սպասե լույսն յառուоտ:

Ի սև դարձավ կապույտ ծովակն ու ծըփայր,
Հառչեց խորեն ու քարն ի վեր կու փրփրայր.
Ալին դալին զարկած, փրփուրն ըզփրփուր
Թագվորին յոտքըն ցատքըտեր բյուր ու բյուր
Նա հայ ազգին արտսունքն էր,