Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թագվորին լաց կու հաներ,
Արդյոք իրեն ճար մըներ։

Քանց գիշեր մութ պատեց յաչկունք թագավորին.
Հանց ըզՍևան՝ ծով մեծ փըլավ ի սըրտին.
Հանց որ հիշեց զիր հայրն ու զօրն երջանիկ՝
Արյուն ցատքեց ծոցեն ի ծովն ու ցամքիկ.
Զաչերն ածեց ու ցոլաց.
Փայլակն երկնուց կանգ առած,
Մեջ ամպերուն պաղ մընաց։

Շարժեց ըզսև կամարն ահեղ հուներուն,
Ըզսև գիսակն ի շուրջ սփռեց ուսերուն,
Բացավ հընոց բերանն, հառաչ մարձըկեց.
Անդունդ ծովին պատռած հառաչ մի կրկնեց.
Հրամե՛ մեզ, քաջ մեր թագվոր,
Ծովս ու ցամաքս հեռավոր
Զենիդ ծառա ենք բոլոր:

Հանց որ զիր ձայնն ահեղ լըսեց քաջն Աշոտ,
Հանց որ ըզգաց ըզզարկ սըրտին կայծակոտ,
Խընտաց, թընտաց հոգին, վազեց կուրծքն ի դուրս,
Զեռներն երագ աղեղս ուզեն, նետս ու թուրս.
Կոփեց զնիզակն ի քարին.
Հազար կայծեր ցատքեցին,
Հրամեց իր փոքըր գընդին.

«Զե՜ն առեք, ժի՛ր կացեք, ընկերք իմ սիրուն,
Հավատարիմք ձեր թագվորին, ձեր հողուն.
Ի հազարաց մեկիկ մնացած դուք իմ հետ,
Դուք շատ եք, ձեզ չբավեն թուր ու նետ.
Թող աշխարհաց լուր լինի,
Որ քանի եմք կենդանի՝
Հայաստան ո՛չ տի մեռնի»...