Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանց որ գիշերն ըզսև քողերըն ժողվեր,
Եվ ծիրանին զամպոց փեշերըն վառեր,
Ելավ ի բարձըր քարին, դետ կերավ լուռ,
Լսեց զորաց ձիոց ալյաց բարկ մըրմուռ.
Սիրտըն թընդաց ահագին,
Արտսունք ի յաչքն եռացին,
Շունչըն մրըրկեր ի շըրթվին։

Իսկ երբ իջավ առավոտուն հովն հանդարտ
Եվ կապուտակ ծովին խառնեց կարմիր վարդ,
Ըզչորս բոլորն առավ պատեց այլազգին.
Եռայր ծովուն, եռայր ալիք ցամաքին.
Կատղած զորաց ահեղ խումբ
Շուրջ կանգնեցավ, զինչ սյավ թումբ,
Նիզակ, աղեղ, պարս ու ռումբ։

«Ո՞ւր ես, կանչեն, Աշո՜տ, Հայոց Շահընշահ,
Ցամքեն ի ծով, ծովեց փախչել չունիս շահ.
Տես ո՞նց հազար որսորդ պատե զքո պարեխ
Մեջ վարմերու տի ընկնիս, քան խեղճ մի տառեխ.
Աշո՛տ, դու ես վըստահ,
Գիտցի՛ր, այլ չես Շահընշահ,
Գերողդ հասավ, քեզ չըկա շահ»։

Պռըստեց թագվորն Հայոց, պացխուն մի չերետ,
Զյոթանասուն կտրիճքն ի տասն հանեց փետ,
Նիզակավ կոփ տրվին քարին Սևանա,
Քշեցին զճոճան փայտերն հանդեպ Գեղամա.
Ծովըն ցընծայր, շըռընչայր,
Դիտեր այլազգն՝ ամչըննայր,
Հայն աներկյուղ առաջ գայր:

Յայնժամ գոռաց հրամեց թագվոր մեր Հայոց,
Յոթանասուն աղեղք թափեն կայծ, հուր, բոց.
Երագ-երագ դառնան ի շուրջ ծովակին,