Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յիրար անցած՝ կու հիմարի թըշնամին.
Աշոտ հրեղեն գընտի նման
Փետե ի փայտ ցատքըտան
Սիրտ տա քաջացն աննըման։

Շարժին, չըչեն փետերըն մոտ ի ցամաք,
Զարնեն, փշրեն ըզԲըշր ու զսևըն բանակ.
Կեսն ի ծովին, կեսն ի ցամքին նետահար,
Մեկն ի գետին կտրած, մեկայլըն ջրատար.
Դառնան մնացորդք ի փախուստ,
Դիտեն զվրաններն ի հեռուստ,
Վըռազ կու տան ամենուստ։

Կապույտ, կանաչ ալիք ծովուն գունատին
Յարիւն և մաղձ՝ զոր փսխե ժանտ այլազգին.
Զըզվին ձըկունքն, իջնուն յանդուդըն զով վայր,
Անդընդայինքն ի վեր վազեն յալեաց ծայր.
Անմիտ որսորդքն որսք որսոց
Տարուբերին ծոցե ծոց,
Ողորմ պագեն գափն Հայոց։

Կարմիր արև Գեղամա, ե՛լ սարն ի վեր,
Կրակե կըզակըդ դըրած շուրջ տա՛ր ու բեր,
Սոթից[1] հովիկն ի ծովդ առնու ման պըտույտ,
Ոլոր-ոլոր ուռնուն դոնդողքըդ կապույտ,
Օրորելով, գլորելով,
Ծափ ըզծափի բերելով,
Շուրջ գան զՀայոց թագվորով։

Հրամե՛, թագվոր. նետերդ բացին քեզ ճամբահ,
Ուր որ դիմես՝ դու ես Հայոց Շահընշահ.
Խաղա՛, վազե՛ ի դաշտ ու ի ձոր համարձակ,
Բըշըրըե փշրած կորավ, գընաց անդարձակ։

  1. Գավառ և ավան յելից հարավ ծովակին, ուստի հաճախ շնչե հողմ: