Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼՈԻՍՆԿԱՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՑ ՀԱՅՈՑ


Ա՜յ իմ լուսնակ գեղեցիկ, աստվածավառ դու լապտեր,
Զոր առաջնորդ գիշերո դըրավ յերկինս ինքըն տեր.
Կույր մըթության աչք անփակ, սըրտիս այլ դու աչք կու տաս,
Երբ շողշողուն շըղթայով կախված շարժիս յիմ վըրաս.
Քո թելն՝ երկնից արծաթեն հյուսած, պատրույգդ ալ ոսկի,
Ադամանտե կայծակներ սփռես զաստղերըդ չորս դի.
Եղի, մեղրի նըման կաթ մը յամանէդ յիս թափած,
Կու խաղաղե կըրքերս՝ զինչ ալիք լըճիս հանդարտած։
Ո՜հ, ո՜նց պայծառ էիր դուն կենացդ երկրորդ գիշերին,
Երբ նոր քաշված աստուծո ճախարակեն ընդ երկին.
Ո՜հ, ո՜նց փայլուն էր քո լույսն՝ երբ առաջին այն անգամ
Գիշերազվարճ պըլպուլիկըն ձըգեց ձայն երկնահամ.
Շունչըն պայծառ քեզ նըման հովտե հովիտ կու խաղայր.
Հեզիկ հովով թունդ ելած մաքուր առվակըն հևայր.
Չըկայր ականջ հողեղեն, որ զայն լըսեր ու փառք տայր,
Միայն հրեշտակք լըսեին և շարժեին ըզքեզ վայր.
Եվ դուն լըռիկ չափեցիր զանամպ երկնից կես բոլոր,
Ծով ու ցամքի վարագույր բացիր, ներքև մըտար խոր,
Երբ արեգակըն կու գայր հրեղեն ոտոքն յօդս ի վազ
Զարշալուսո ցող սփռեր և զառավոտն հըրամազ...
Կացի՛ր արև, ե՛տ կացիր, մելներ յերկինքըդ կապույտ,
Թող լուսնեկիդ ի ման գալ դեռ ի մեջ թուքս ամպերույդ.
Կա՛ց, կա՛ց, լուսնակ, դու առաջ, լեռնե ի լեռ, սարե սար,
Մեջ ձորերուս, խորերուս անցիր հուշիկ, հավասար.
Հետ քեզ ունիմ ես գանգատ, քեզ Նահապետն ունի բան,
Սիրտըն յերկուս է ճըղքած, և ցավերն, ո՜հ, զանազան