Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ դուք, կայտառ ու կարմիր տըղայք,
Գրավք Գրիգորի, զինվորը Հիսուսի,
Եկեղեր վույս Հայոց զարդ վըկայք,
Ո՜վ կրակե սիրտը՝ հաղթողք հյուսիսի.
Մոլորհավատ ազգեր սևակրոն
Հըրովք թըրով եկան յիմ աշխարհ,
Կասեն, վերցվի պատրագ ու պաշտոն,
Լուսավորչի լույսն ըլլա խավար...
Ա՜յ անիծեալ օձք, սի՛րտք գազանի,
Չորնան լեզուդ ու անգութ բազկընիդ.
Թե բըռնացայը հողուս հայրենիք
Հոգիս շինկնար ի չար ձեր ժանիդ.
Հայոց հավատս է փրկչին հավատէ
Յառաքելոց բերած նախընծայ,
Լուսավորիչըն տընկեց հաստատ
Ու մեր արյունըս ոռոգեն ըզնա.
Պարսի՜կքէ իզուր ատրուշանը վառին։
Իզուր Հագար այրե զըաղքընիս.
Սուր Սըկյութին և թուր Թաթարին
Իզուր շողան. ազատ է հոգիս։
Էսպես կանչեն կարմիրէ կայտառ Հայք,
Դեմ սուրերու կանգնին համարձակ,
Խաղան, խընտանք ընկնին նոր վըկայք,
Կանգնին փառոք, թըռչին լուսաթագ.
Կարմրածոցիկ հետ հատից նըռանց,
Հետ հողմնահար խայծյալ խընծորին,
Նըման սարիցն արյան աղբըրանց՝
Թափին նըշխարք կարմիր կըտորին.
Հողն հայրենի ծըծե զսուրբ արյուն,
Ծոցըն բանա, առնու զյուր որդյակը,
Յանմարդաձայն յանծանօթ անկյուն
Կարմիր քընով նընջեն նահատակը։
Սըրտի հատոր հա՜ գան սիրելիք,
Հարցունք անեն ձորոց ու լերանց,
Ո՞ւր մեր տըղայքն, ո՜հ, ո՞ւր ծածկեցիք.
Սարեր, ձորեր, տրվեք մեզ նըշանց...