Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սարերըն լուռ, ձորերըն տըխուր,
Հովն հևալով թևերուն տա դող,
Կարկըջելով ընդ ժայռս անցնի ջուր,
Տրտմյալ տերևը կաթեն անուշ ցող։
Ո՞վ մայր, ո՞վ հայր, ո՜վ եղբարք և քորք,
Աչք տուք յերկին, անդ ձեր սիրելին.
Եվ ամեն քայլ, որ կոխե զայդ հողք՝
Ծածկե զնըշխար հայ նահատակին։
Սըփռե՛ լուսնակ, սըփռե՛ սուրբ լուսեր
Կարմիր կայտառ Հայոց մանկըտվույն.
Հողս այս տաճար է, դու այլ լապտեր,
Նահապետն այլ ի սուգ է սիրույն...
Եվ դուք, ամեն հայ սիրտք վըշտահար,
Որ նախ քան զմահ մեռայք ցավերով,
Զոր հալածանք կամ սուրն անդադար
Եվ կամ դիպվածք բերին չար ժամով,
Որ հանց երազ անցեք յաշխարհէս.
Պահ մի սիրով լըցված սուրբ ամանք,
Հանկարծ ընկայք կոտրած կուժի պես.
Շուտով խլեցին ըզձեզ գերեզմանք,
Գըլուխք կանգունք գետ բարձըր սարի,
Մազերդ ի ման ճաճանչից նըման,
Բազկունք ամուր և կուրծքեր արի,
Ծոցեր ծաղկած ցողալից շուշան,
Պայծառ աչկունք ջուխտակ արեգունք,
Որ կաթեիք գութ, սեր ու խընտում.
Քանի՞ շուտով անցան ձեր ճրագունք,
Եվ դադրեցավ սըրտիդ վերվերում։
Ներքև ճակտիս, ներքև այս քարիս
Ցամքած սրտեր տերևի նըման,
Ձեր սիրելյաց շունչն յորդոց յորդիս
Ահա հասեր՝ հընչե յիմ բերան.
Ո՜վ հարք, եղբարք, որղիք հայ հողուս՝
Անլացք, անսուգք և անհիշատակք,
Զեր սիրելյացն եմ ես արտասուս,
Հին հառաչանք, հայրենի կըրակ։