Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅ ՀԱՅՐԵՆԻՔ


Առավոտուն դըռնակն է բաց.
Ե՛լ, ե՛լ, արևդ Հայաստանյայց:
Ահա ելնեն, որք ’ին[1] ի քուն,
Ու Նահապետն այլ որ անքուն՝
Յաստուածազարդն ելնե հանդես,
Հայ հայրենյացն ելնե ի տես։
Ելներ, ելներ նա մինչ յԱրտօս
Զաչերն ածել ընդ չորս բոլորս,
Երբ սյավ գիսակն էր ճակատուն,
Ոտկունքն արագ էր, քանց այծուն.
Յաստուածազարդ ելներ հանդես,
Հայ հայրենյացն ելներ ի տես։
Դուք, որ սարերդ ի վեր երթայք,
Ա՜յ, իմ սիրուն կտրըճվորայք,
Գեմ[2] թե զդալար աչվիդ սիրեք,
Նահապետին մըտիկ արեք.
Յաստուածազարդ ելեք հանդես,
Հայ հայրենյացս ելեք ի տես։
Ահա ելանք ի մեծ հանդես,
Հայ հայրենյացս ելանք ի տես.
Ահա տեսանք զաշխարհն Հայոց,
Որ ըզդրախտիկն առնել ի ծոց
Դեմ երկընուց կայր կանգնըման՝

  1. էին:
  2. Գեթ, գոնյա: