Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անդրանկածին մորըն նըման։
Ահա ելներ արևն յամպոց,
Վարդ կու թափեր յաշխարհն Հայոց.
Ցողըն տեղայր զով ու սիրուն,
Զինչ մարգարիտն ի սատափուն.
Կարմիր-կանաչ, ծին ծիրանի
Գոտի ածվեր Հայաստանի։
Լերանց սարերըն բարձրածայր
Ոսկի պըսակ եղան հավսար.
Հայոց գետերն հազարավոր
Իջանեին ճաճանչավոր.
Հազար թե գետ, բյուր թե առվի,
Հայոց ծովակքն այլ ավելի։
Ա՜յ դրախտի ջրեր, իջերք, իջե՛ք,
Զերկիրն Հայոց արբեցուցե՛ք.
Ահա վտակունք կըրկըջային,
Զորն ու հովիտ արբենային.
Յամէն կաթեն աստղիկ ծըներ,
Յամէն ծընեն ծաղիկ ծագեր։
Ահա տեսանք զծաղկունքն Հայոց
Գույնն էր երկնից, հոտըն խընկոց.
Վարդն ու շուշան էին վառման,
Հարսնամատերն ի ջուր փըռման.
Հորոտ մորոտն էր տարածել,
Ըզտեսողաց աչքըն քաղել։
Ահա տեսանք զհավերն Հայոց,
Ձայնն հրեշտակի, գույնն էր ծաղկոց.
Կռունկ ու արագիլ գային հիտրաց[1],
Ղարիպներուն սիրտըն ճըխաց.
Աբեղաձագ, սարեկ, արտուտ,
Կաքվուկ, պըլպուլ վարդակարոտ։
Ահա տեսանք մեծ կարավան՝
Ի չորս գիհաց ելեր կու գան.
Քուրդըն կուգայր յարօտ ամռան,

  1. Հետ իրերաց, միաբան։