Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅ ՀԱՆՃԱՐ


Ո|ւր ես Հայ հանճար.— անցե՛ր ես, անցեր.
Հին և երկայն դարք այլևայլ բաղղով
Մեր հայ հայրենյաց վրայեն սահելով,
Սև ու սըպիտակ ցողերով պատեր
Զաղվորն այն ծածկեր,
Անցե՜ր են, անցեր։

Այն աշխարհ, որ շատ աշխարհաց մայր էր,
Որ սփռեց զազգեր մինչ ի ծայր երկրի,
Արդյամբք իր հողուն, մատամբք ճարտարի՝
Լեցուն զրկերով տաներ ու բերեր
Ջանաղան բերքեր,
Անցե՛ր է, անցեր։
Այն, որ զառաջին շինվածն է կանգներ,
Աարերըն ծակեր հանց փտտած տախտակ,
Պատերով պատեր ըզծովուն հատակ,
Բերդի տակ, լերան գըլուխ դետ քաշեր,
Զանդունդ կամըրջեր,
Անցե՛ր է, անցեր։
Հայրենյաց պաշտպան՝ զենքով զենք քըշեր,
Հյուսսի, հարավո դեմ դըներ վահան.
Վաղեր յարևմոսոս, յԱթէնս հմտական,
Հելլեն հանճարույն դեմ ըզհայն հաներ՝
Անհաղթ հռչակեր,
Անցե՛ր է, անցեր...